Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի վերաբերյալ գնահատականներին:
Հիշեցնենք, որ համաձայն երեկ հրապարակված փաստաթղթի, Հայաստանը 10 կետով բարելավել է դիրքը եւ 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանը չի կարող բավարարվել այդ ցուցանիշով։ Նրա խոսքով, զեկույցի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս կան բազաթիվ խոցելի կետեր ու անելիքներ: Միեւնույն ժամանակ, ըստ վարչապետի, մրցունակության համաշխարհային զեկույցում կան կառավարության համար անհասկանալի գնահատականներ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի եւ ինտերնետի հասանելիության վերաբերյալ:
«Հասկանալի չէ, թե ինչու զեկույցի հեղինակները օգտվել են 2009 թվականի տվյալների բազայով», - նշեց Տիգրան Սարգսյանը։
Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մանրամասնեց, որ 2009 թվականից մինչ օրս ոլորտում նշանակալի առաջընթաց է գրանցվել:
«Մենք Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ աշխատել ենք երեկ եւ այսօր եւ ճշտել ենք, որ մեր՝ ITU-ին տրված տվյալները հասել են տեղ։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պաշտոնական հարցում է կատարել ITU-ին, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ մեր տվյալները վերցվել են 2009 թվականի։ Եթե վերցնեին այս տարվա տվյալները, ապա ես համոզված պետք է ասեմ, որ առաջընթացը շատ ավելի բարձր կլիներ», - նշեց Ռոբերտ Նազարյանը։
Վարչապետը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն սկսել, հասկանալու համար, թե ինչու է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) օգտագործել 2009 թվականի տվյալները, եթե նախարարությունը ժամանակին ներկայացրել է ավելի թարմ տվյալներ: Տրանսպորտի եւ կապի նախարարն արձագանքեց, որ հետաքննությունն արդեն սկսել են:Վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին հսկողության տակ վերցնել իրենց ոլորտներին վերաբերվող ցուցանիշները, որոնք տեղ են գտել զեկույցում: