Դրա հիմնական նպատակն է ավելացնել հայալեզու բովանդակությունը Վիքիպեդիայում, Վիքիդարանում, Վիքիգրքերում եւ այլն, սակայն ընդհանուր առմամբ այն նվիրված է լինելու ազատ բովանդակությանը համացանցում:
«Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը» գործում է 285 լեզուներով: Ամենաշատ հոդվածները անգլերենով են` 4 միլիոնից ավելի, գերմաներենով՝ 1.5 միլիոնից ավելի, հաջորդում են չինարենը, ռուսերենը, իսպաներենը, իտալերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը:
Վիքիպեդիայի հայալեզու բովանդակությունը 75-րդ տեղում է:
«Վերջին տարվա ընթացքում հոդվածների քանակը կրկնապատկվելէ անցյալ տարի այս ժամանակ 15.000 հոդված էր, մի քանի օր առաջ հատեցինք 30.000-ի սահմանը» , - ասաց Հայաստանի Վիքիպեդիայի ադմինիստրատոր Վաչագան Ղռաթյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ակտիվ հոդվածագիրները 10-20 հոգի են: Կոնֆերանսի կազմակերպիչները նշեցին, որ բացի հայալեզու բովանդակությունն ավելացնելիս անհրաժեշտ է ավելացնել նաեւ համակարգողների եւ ադմինիստրատորների քանակը, ովքեր կհետեւեն հոդվածների ճշգրտությանը եւ որակին: