Մատչելիության հղումներ

Յագլանդ. «Մարդասպանի հերոսացումը անընդունելի է»


«Անընդունելի է սպանության համար դատապարտված անձին ընդունել որպես հերոս», - հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը` մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման հետ կապված իրադարձությունները։

«Սա այն Եվրոպան չէ, որ մենք կցանկանայինք թողնել մեր սերունդներին: Ես դատապարտում եմ հանցանքի փառավորումը եւ կոչ եմ անում, որ բոլորս աշխատենք պահպանել կյանքի նկատմամբ հարգանքն ու արժեքները, որոնք պաշտպանվում են Եվրոպայի խորհրդի կողմից», - ընդգծել է Յագլանդը իր հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG