Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվել է Հունգարիայի առջեւ ստանձնած պարտավորություններից` կապված Ռամիլով Սաֆարովի էքստրադիցիայի հետ:
Եվրամիության պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանից բացատրություններ են պահանջում Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ: Պաշտոնական Բաքվի գործողությունները սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգությանը, ընդգծել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը:
Մարդասպանին ներում շնորհելու` Ադրբեջանի քայլը երեկ դատապարտել են Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։
Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ հայրենիք ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։