Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Էմիրա Սուլեյմանովան ընդունել է օգոստոսի 31-ին Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված եւ նույն օրը Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովին։
Ինչպես այսօր հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը, հանդիպման ժամանակ Սուլեյմանովան շնորհավորել է Սաֆարովին եւ նրա հարազատներին, ասել, որ Սաֆարովի էքստրադիցիան եւ ներումը ուրախությամբ են ընդունվել ադրբեջանցի ժողովրդի կողմից, դա նախագահ Իլհամ Ալիեւի մարդասիրության եւս մեկ վկայությունն է։
Ադրբեջանի օմբուդսմենը «հետագա հաջողություններ» է մաղթել Սաֆարովին, որը հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտված Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար։
Բաքու վերադառնալու հաջորդ օրն իսկ մայորի զինվորական կոչում ստացած նախկին լեյտենանտ Սաֆարովը հայտարարել է, թե պատրաստ է ծառայել իր հայրենիքին, պետությանը եւ ժողովրդին։