Մատչելիության հղումներ

Յուլիա Տիմոշենկոն ազատ չի արձակվի


Յուլիա Տիմոշենկոյի աջակիցները բողոքի ցույց են անցկացնում դատարանի առջեւ
Յուլիա Տիմոշենկոյի աջակիցները բողոքի ցույց են անցկացնում դատարանի առջեւ
Կիեւի քրեական եւ քաղաքացիական հարցերով գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռը։

Յուլիա Տիմոշենկոն վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով անօրինական ճանաչել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների վճիռները՝ իրեն 7 տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Հիշեցնենք, Տիմոշենկոն մեղավոր էր ճանաչվել 2009 թվականին վարչապետի պաշտոնում Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իր լիազորությունները գերազանցելու մեջ։ Բարձր դատարանը ուժի մեջ թողեց դատավճիռը, համարելով, որ Տիմոշենկոյի մեղքը հաստատված է ապացույցներով։

Տիմոշենկոյի փաստաբան Sերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ սա նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական որոշումն է՝ իր հիմնական մրցակցին ասպարեզից հեռացնելու նպատակով։

Վճռին արձագանքել է Եվրամիությունը՝ խորը հիասթափություն արտահայտելով Կիեւի դատարանի որոշման վերաբերյալ։

Տիմոշենկոյի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ այսպիսով լրացնելով արդեն քննվող գործը եւս մեկ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման կետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG