Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի առողջության վատթարացման մասին լուրերը առաջին անգամ հաղորդվեցին անցած հինգշաբթի, երբ նա ընդհատեց Ղրղըզստան իր այցելությունը, որտեղ անցկացվում էր թուրքալեզու երկրների գագաթնաժողովը, եւ շուտ վերադարձավ Թուրքիա:
Օգոստոսի 23-ին վերադառնալով Թուրքիա` նա անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մինչեւ հիմա 62-ամյա Գյուլը ինտենսիվ բուժում է ստանում:
Գյուլը երկու ականջներում ցավ է զգում: 2006 թվականին, երբ նա արտգործնախարար էր, նույն խնդիրներն ուներ ու վիրահատության էր ենթարկվել, 2008 թվականին եւս հիվանդությունը կրկնվել էր:
Շաբաթասկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էր այցելել հիվանդանոց: Տեսակցությունը մոտավորապես մեկ ժամ էր տեւել:
Հոսպիտալացվելուց հետո Գյուլին զանգահարել ու առողջություն են մաղթել Ադրբեջանի, Եգիպտոսի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի, Իրանի, Իրաքի նախագահները, Պաղեստինի առաջնորդը։
Hurriyet Daily News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Գյուլի առողջական վիճակը բարելավվում է։ Երեքշաբթի օրը նա նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, սակայն նույն օրը հայտնի դարձավ, որ բժիշկները Գյուլին խորհուրդ են տվել եւս հինգ օր մնալ հիվանդանոցում եւ չմասնակցել Հաղթանակի օրվան նվիրված օգոստոսի 30-ի տոնական միջոցառումներին։
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չեղյալ են համարվել Հաղթանակի օրվա կապակցությամբ նախագահական «Չանկայա» պալատում նախատեսված տոնական արարողությունն ու ընդունելությունը:
Օգոստոսի 30-ին Թուրքիան նշում է 1071 թվականին բյուզանդական բանակի նկատմամբ թուրք սելջուկների հաղթանակի օրը: Այս տարի նշվելու է Մանազկերտի ճակատամարտի 941-րդ տարին:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երեկ հաղորդում է տարածել, հայտնելով, որ արարողությունը չեղյալ է համարվել բժիշկների պահանջով, որոնք խորհուրդ են տվել սահմանափակել Գյուլի աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Բժիշկները կրճատել են Թուրքիայի նախագահի առաջիկա ամիսների աշխատանքային գրաֆիկը, ինչպես նաեւ նրանց խորհրդով չեղյալ են համարվել սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին նախատեսված նրա այցերը։ Չեղյալ է համարվել սեպտեմբերի 9-ին Շվեդիա նախատեսվող պետական այցը, ինչպես նաեւ երկարատեւ ուղեւորությունը Միացյալ Նահանգներ, որտեղ Գյուլը լինելու էր սեպտեմբերի 19-26-ը, մի շարք հանդիպումներ էր ունենալու, մասնակցելու էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: