«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չպաշտպանեց Մասիսի քաղաքապետի սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում առաջադրված Ավետիք Դալլաքյանի թեկնածությունը, ում որդին երկու շաբաթ է կալանավորված է՝ իր տան շրջակայքում օգոստոսի 13-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների առնչությամբ:
Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ որոշել է, որ Մասիսի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի կողմից առաջադրված երեք թեկնածուներից պետք է մնա միայն փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը: Մյուս երկուսը՝ Ավետիք Դալլաքյանն ու գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, պետք է ինքնաբացարկ հայտարարեն: Վերջիններս արդեն ներկայացրել են ինքնաբացարկի դիմումները:
Մասիսում ընտրապայքարը կշարունակվի երկու թեկնածուների՝ Կարապետ Օհանյանի եւ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի միջեւ:
Մասիսի գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանից տեղեկացանք, որ ԲՀԿ-ական 3 թեկնածուներից մեկին ընտրելուց առաջ քաղաքացիների շրջանում հարցում է անցկացվել։
«Սոցիոլոգիական հարցումով մենք համարյա հավասար ձայներ հավաքեցինք։ Դրա հիման վրա Գագիկ Ծառուկյանը կանգնեց իմ տեղակալի՝ Օհանյան Կարոյի թեկնածության վրա», - նշեց Դմիտրի Նազարյանը։
Ծառուկյանի ընտրությունը Դմիտրի Նազարյանը բացատրեց Օհանյանի «երիտասարդ» եւ «աշխատանքին շատ լավ ծանոթ» լինելով, միաժամանակ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն այլ աշխատանք է առաջարկվել.
«Ես դժգոհություններ չունեմ։ Երեւի խոստացված պաշտոնն ավելի հարմար կլինի իմ տարիքի հետ կապված: Ես արդեն 64 տարեկան եմ», - ասաց քաղաքապետը, չմանրամասնելով, թե ինչ պաշտոն են իրեն խոստացել:
Ինչ վերաբերում է Ավետիք Դալլաքյանին՝ նա այսօր հրաժարվեց իր ինքնաբացարկի վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել, փոխանցելով, որ ոչ տրամադրություն ունի, ոչ էլ առողջական վիճակն է ներում:
Հիշեցնենք՝ Դալլաքյանն ի սկզբանե որդու հետ կապված միջադեպն ու նրա քրեական հետապնդումը նաեւ քաղաքապետի ընտրություններում իր առաջադրմամբ էր պայմանավորում, չբացառելով, որ դա կարող էր մրցակցի՝ Հանրապետականի կողմից իրեն որպես ուժեղ թեկնածուի վարկաբեկելու եւ ընտրապայքարից հանելու միտում ունենալ:
ԲՀԿ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք Ավետիք Դալլաքյանի որդու հետ կապված միջադեպը դեր խաղացել է նրան ընտրապայքարից հանելու որոշման համար։
«Չեմ կարծում, որ դա դեր խաղաց. պարզապես որ թեկնածուն ավելի շատ հնարավորություն ուներ հաղթելու՝ այդ սկզբունքն աշխատեց։ Այդ որոշումը կայացվեց նաեւ քննարկելով Մասիսի տարածքային կառույցի հետ», - նշեց Զոհրաբյանը։ «Չեմ կարծում, որ որեւէ մեկը այս որոշումից դժգոհ լինի»։
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը այս որոշումից դժգոհ լինի»։
Հարցին, թե՝ Ավետիք Դալլաքյանի որդու հետ կապված միջադեպն արդյոք քաղաքական ենթատեքստով դիտարկում է, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Քանի որ ես միջադեպի ողջ մանրամասներին տեղյակ չեմ, ինձ իրավունք չեմ վերապահում գնահատելու, բայց ակնկալում եմ, որ օբյեկտիվ եւ արդար քննություն կլինի: Բնականաբար, ամենայն մանրամասնությամբ այն մեր ուշադրության կենտրոնում է»։
Նաիրա Զոհրաբյանը բացառեց Ավետիք Դալլաքյանի նկատմամբ ինքնաբացարկ հայտարարելու հարցում որեւէ ճնշում:
Հավելենք, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի արդեն նախկին թեկնածուի որդու՝ Վոլոդյա Դալլաքյանի ու նույն միջադեպի առնչությամբ ձերբակալված 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանի գործի վարույթը Ավետիք Դալլաքյանի պահանջով Ոստիկանության Մասիսի քննչական բաժնից տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժին:
Ոստիկանության պաշտոնական վարկածիի համաձայն Վոլոդյա Դալլաքյանը որսորդական հրացանով կրակել է Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ՝ իր տան դիմաց կայանված ավտոմեքենայի անիվը դիտավորությամբ ծակելու համար։
Մինչդեռ, Դալլաքյանները պնդում են, որ իրենց տան վրա այդ օրը «հարձակում է» եղել, դրան մասնակցել են տասնյակ «զինված անձինք եւ նրանք ազատության մեջ են»։
Քաղաքապետի թեկնածուն այս միջադեպը կապում էր Մասիսում ազդեցիկ հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի ազգականների հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ավետիք Դալլաքյանը հաստատեց, որ որդու գործի վարույթը Արտաշատ տեղափոխելու պահանջ ներկայացրել է, քանի որ չի վստահել Մասիսի քննչական բաժնի օբյեկտիվոեւթյանը, որի պետը, ըստ Դալլաքյանի, Մուրադ Մուրադյանի բարեկամն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանը հետամուտ է այս գործի անկողմնակալ քննությանը: