Մատչելիության հղումներ

12-ամյա Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ


Հայկ Մարտիրոսյանը (աջ) խաղի ընթացքում
Հայկ Մարտիրոսյանը (աջ) խաղի ընթացքում
Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարի նախօրեին Եվրոպայի չեմպիոն դարձավ Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Նա անցած ութ օրերին արձանագրել է բացառապես հաղթանակներ: Անընդմեջ ութ անգամ տարած այս հաղթանակների շնորհիվ Հայկը երկրորդ անգամ է նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Պատանի շախմատիստների խմբի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շախմատի առաջնության վերջին՝ այսօրվա մրցաշարի ժամանակ եւս հաղթանակ ապահովելու դեպքում ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն ունի անցած ութ օրերին 6 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի արդյունք ապահոված 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը: Գաբուզյանը այսօր մրցում է Ուկրաինայի թիմում ընդգրկված, բարձր վարկանիշ ունեցող իր հասակակցի հետ:

Այսօրվա շախմատային խաղը որոշիչ է նաեւ մինչ օրս առնվազն երրորդ տեղի համար անհրաժեշտ արդյունք ապահոված 16-ամյա Տիգրան Հարությունյանի համար: Տիգրանն անցած 8 խաղերի արդյունքով վաստակել է 6.5 միավոր` 6 հաղթանակի եւ մեկ ոչ-ոչի արդյունքով:

Մեդալ նվաճելու շատ մեծ հավանականություն ունի նաեւ 14-ամյա Մանուել Պետրոսյանը: Նա նախքան մրցաշարի եզրափակիչ խաղը նվաճել է 8 հնարավորից 6.5 միավոր՝ 5 հաղթանակ եւ 3 ոչ-ոչի արդյուքների շնորհիվ:

Առաջնության վերջնական արդյունքները կամփոփվեն այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG