Հնարավոր տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է, որ նախկին Խորհրդային Միության պետությունները համագործակցեն՝ իհարկե, յուրաքանչյուրը գտնելով իր տեղը աշխարհում։ Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Իվան Նովիցկին՝ խոսելով Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնության մասին։
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության եւս երկու ներկայացուցիչ Հայաստան են ժամանել առաջին եվրասիական երիտասարդական համաժողովին մասնակցելու համար, որը Ծաղկաձորում ընթանում է օգոստոսի 23-ից 27-ը։ Կազմակերպիչներն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ռուսաստանի եվրասիական համագործակցության հիմնադրամը, որի նախագահ Անդրեյ Սմիրնովը համաժողովի նպատակների մասին խոսելիս մասնավորապես նշեց, որ ստեղծվել է հրապարակ, որի շրջանակներում հնարավոր կլինի նախկին Խորհրդային Միության պետությունների ներկայացուցիչներին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում եվրասիական համագործակցությունը։ Այլ կերպ ասած՝ նպատակն է ստեղծել միասնական տեղեկատվական ցանց։
14 երկրներից 600 մասնակից ժամանել է առաջին երիտասարադական համաժողովին, որը հիմնականում երիտասարդ լրագրողների եւ ձեռներեցների համար է նախատեսված։
Նովացկին իր հերթին ավելացրեց, որ եվրասիական համագործակցությունը լինելու է քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հասարակական համագործակցությանը։
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե եվրասիական համագործակցության համաժողով կազմակերպելով, Հայաստանը կոնկրետ դիրքորոշում չի՞ ցուցաբերում եվրասիական համագործակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ չի վատթարացնի արդյոք հարաբերությունները Արեւմուտքի հետ, ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ Հայաստանը գտնվում է դիտորդի կարգավիճակում եւ դեռ ուսումնասիրում է։
«Արեւմուտքի հետ կապված մենք ոչ մի խնդիր չենք տեսնում։ Մենք նույն կերպ համագործակցում ենք նույն Եվրոպայում տարբեր երիտասարդական կազմակերպությունների հետ։ Հայաստանի համար, մենք կարծում ենք, որ պետք է ճկուն քաղաքականություն վարել եւ միջազգային քաղաքական տարբեր գործընթացներին հաղորդակից լինել», - հավելեց Վահե Էնֆիաջյանը։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, սակայն, պատահականություն չի համարում այս համաժողովը եւ վստահ է, որ այն ունի քաղաքական ակնկալիքներ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ նպատակահարմար է գտնում Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը։ Սաֆարյանն ասում է, որ Ռուսաստանը բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան ուղարկելով, օգոստոսի 8-ին երկու նախագահների հանդիպում կազմակերպելով, Երեւանի պաշտոնական «այո»-ն է սպասում։
«Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական մի ուժ հայտարարում է, որ եթե Հայաստանի իշխանությունները չտան այդ համաձայնությունը, ապա Հայաստանում կա քաղաքական ուժ, որը պատրաստ է Հայաստանը տանել դեպի Եվրասիական միություն», - ասում է Սաֆարյանը։ - «Եթե, ինչպես նշել են Եվրամիության դիվանագետները, Հայաստանը մաս կազմի այդ մաքսային միությանը, ապա այդ դեպքում Եվրամիությունը չի կարող իր շուկաները բացել Հայաստանի առջեւ։ Այսինքն, խոր հակասություն է առաջանում, եւ այս կտրվածքով, իհարկե, Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրասիական միություն շրջադարձային եւ նաեւ լուրջ աշխարհաքաղաքական ու քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»։