Դպրոցական հագուստ ու պարագաներ գնելու համար ծնողները երեխաների հետ առավոտից շրջում են խանութներով՝ փորձելով իրենց ճաշակին ու գրպանին հարմար պարագաներ գտնել: Գնումներ կատարող առաջին դասարանցիների ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նշեցին, որ այսօր մեկ երեխային առաջին դասարան ուղարկելը բավականին թանկ հաճույք է՝ հաշվի առնելով ծնողների ստացած աշխատավարձը:
«Առաջին դասարան միայն մեկ երեխայի ուղարկելու համար առնվազն 50-70.000 դրամ է հարկավոր: Բավականին շատ գումար է, հատկապես եթե ծնողներից մեկն է աշխատում, իրոք շատ դժվար է», - ասաց ծնողներից մեկը:
«Եթե երեխայիդ լավ ես ուզում հագցնես, 100.000, իսկ եթե հնարավորություն չունես, առնվազն 40.000 հարկավոր է», - ասաց մեկ այլ ծնող:
Վաճառողները նշեցին, որ պայուսակների գները տատանվում են 3-13 հազար դրամի սահմաններում, վերնաշապիկները` 6-15 հազարի: Մոտավորապես նույն գնին են նաեւ կիսաշրջազգեստները եւ տաբատները: Գումարենք նաեւ գրենական պիտույքները, սեպտեմբերի մեկին ուսուցիչների համար նախատեսված ծաղիկները, եւ արդյունքում ստացվում է մի գումար, որը ծնողների մեծ մասի համար այդքան էլ հեշտ չէ վճարել: