Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց


ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00
Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով ազատազրկման դատապարտված Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը պահանջում են արդարացում, համոզմունք հայտնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը «քրեական օրենսգրքի սխալ կիրառման արդյունք է»:

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, հուլիսի 20-ին 4 ակտիվիստներին դատապարտեց ազատազրկման։ Չբողոքարկելու պարագայում վճիռը մեկամսյա ժամկետում, այսինքն՝ այսօր, կմտներ օրինական ուժի մեջ եւ դեռեւս ազատության մեջ գտնվող Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կկալանավորվեին։ Ուստի պաշտպանական կողմը երեկ աշխատանքային օրվա ավարտին մուտքագրեց վերաքննիչ բողոքը, եւ 3 երիտասարդների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, կգործի մինչեւ վերդաս դատական ատյանի որոշումը։ Տիգրան Առաքելյանը, հիշեցնենք, արդեն մեկ տարի անազատության մեջ է: Նրան եւ Արտակ Կարապետյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանության մեջ:

Ինչպես վերաքննիչ բողոքը մեզ հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը՝ «արդարացման պահանջ է դրված, քանի որ առաջին ատյանի դատարանում հրապարակային դատաքննության ընթացքում ակնհայտ դարձավ, որ մեղադրանքի հիմքում չկա գոնե մի ապացույց, որով կարելի էր մեղադրական դատական ակտ կայացնել»։

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրված «մի շարք դատական սխալներ»։ Դատարանը, ըստ փաստաբանի «ակնհայտորեն սխալ է կիրառել» Քրեական օրենսգրքի նորմերը. մասնավորապես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու նորմը կիրառելիս հաշվի չի առնվել, որ «իրենց նկատմամբ բռությանն ի պատասխան են ամբաստանյալները դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչը՝ «ուղղակիորեն բացառում է նրանց գործողությունները հանցագործություն համարելը»:

Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին մեղսագրվող արարքին՝ ոստիկանի քիթը կոտրելուն, վերաքննիչ բողոքում նշված է, որ Առաքելյանի պարանոցը սեղմած պահելու պայմաններում ոստիկանի քթին «գլխի հետեւի մասով հարվածելը դիտավորությամբ լինել չէր կարող», մինչդեռ դատարանը ջանք չի գործադրել արարքում դիտավորության առկայությունը պարզելու համար, եւ Առաքելյանին դատապարտել է՝ հիմնվելով ընդամենը ոստիկանների ցուցմունքների, «տուժողի մերկապարանոց կարծիքի վրա»:

«Փոքր ինչ օբյեկտիվ քննության արդյունքում տուժող ճանաչված ոստիկանը հաջողությամբ կհայտնվեր ամբաստանյալի աթոռին»՝ եզրակացրել է պաշտպանը:

4 ակտիվիստներին վերագրվող «խուլիգանության» հոդվածի առնչությամբ էլ բողոքում նշված է, որ դատարանը անտեսել է «նույն համատեքստում ոստիկանների վարքագիծը, նրանց կողմից բռնության գործադրումն ու ծառայական պարտականություններն անցնելը»:

Ընդհանուր առմամբ, ըստ բողոքի, դատավճիռը «հիմնված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա, դատարանի կողմից անտեսվել, որոշ դեպքերում՝ միտումնավոր թաքցվել են ոստիկանների կողմից հանցագործությունների կատարումը փաստող ապացույցներ»։

Ի դեպ պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածը վերջին 4 տարիներին կիրառվել է 30 անգամ ավելի, քան անկախ Հայաստանի պատմության՝ նախորդ 17 տարիների ընթացքում , եւ ճնշող մեծամասնությամբ կիրառվել է քաղաքական հակառակորդների կամ նրանց աջակիցների նկատմամբ, ինչը բողոքող կողմը համարում է «ծայրահեղ մտահոգիչ իրողություն»:

Ընդդիմադիր Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում հետեւյալը փոխանցեց վերաքննիչ դատարանից իրենց ակնկալիքների մասին. - «Եթե վերաքննիչ ատյանը հաստատի այդ վճիռը, դա նշանակում է, որ Հայաստանում մենք կունենանք 4 քաղբանտարկյալ։ Բնականաբար մարդու իրավունքների պաշտպանությունը մի բնագավառ է, որտեղ չի կարող խոսք լինել երկրի գործերին չմիջամտելու մասին։ Բնականաբար ամեն ինչ արել ենք, որ միջազգային հանրությունը տեղեկացված լինի այս բռնապետական ջղաձգումների մասին եւ ցանկանում ենք իշխանություններին էլ հասկացնել, որ դա առաջին հերթին վնասում է իրենց հեղինակությանը»։

Ակնկալվում է, որ Վերաքննիչ դատարանը գործի քննությունը կսկսի հաջորդ ամսվա կեսերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG