Պատժամիջոցների ճիրաններում
Արեւմուտքը հետզհետե ավելի է սաստկացնում Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Իրանի ղեկավարները պարբերաբար հայտարարում են, թե երկիրն ունի դրանք հաղթահարելու անհրաժեշտ միջոցները, այդ թվում` արտարժույթի մեծ պաշար։
Սակայն ակնհայտ է, որ տնտեսությունը արդեն տուժել է, եւ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ արեւմտյան բանկային համակարգը նվազագույնի է հասցրել համագործակցությունն Իրանի հետ։
Միջազգային մեկուսացման պայմաններում Իրանը փորձում է բիզնեսի ակտիվությունն ապահովել երրորդ պետությունների բանկերի միջնորդությամբ։
Հայաստանը` ֆինանսական հենակե՞տ
«Ռոյթր»-ի մեկնաբան Լուի Շարբոնեի փոխանցմամբ, Իրանը հետաքրքրություն է դրսեւորում հարեւան Հայաստանի հանդեպ, երկիր, որը ե'ւ Իրանի հետ սերտ տնտեսական կապեր ունի, ե'ւ փորձում է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ։
Հայաստանում ֆինանսական հենակետ ստեղծելն Իրանին կտա օտարերկրացիների հետ ֆինանսական գործառույթները շարունակելու եւ դա Իրանի հրթիռային-միջուկային ծրագրերը զսպելու նպատակ ունեցող արեւմտյան հետախուզական գործակալություններից թաքցնելու հնարավորություն։
Հայ պաշտոնյաները հերքում են Իրանի հետ գաղտնի բանկային համագործակցության մասին տեղեկությունները։
ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների ենթարված իրանական կառույցների ցանկում նշված է ընդամենը երկու բանկ, սակայն Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը շատ ավելի կոշտ միջոցներ են կիրառում` արգելելով համագործակցությունը տասնյակ բանկերի եւ ձեռնարկությունների հետ եւ դրանով չափազանց բարդացնում են ԱՄՆ-ում դոլարով կամ եվրոյով գործառույթներ շարունակելու իրանական կողմի հնարավորությունները։
Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը հսկող ՄԱԿ-ի փորձագետների հատուկ խումբը վերջերս Անվտանգության խորհրդին ներկայացրել է մի զեկույց, որի համաձայն, Թեհրանն անընդհատ որոնում է բանկային պատժամիջոցները շրջանցելու ուղիներ։
«Մի երկիր, որը սահման ունի Իրանի հետ, փորձագետների խմբին տեղեկացրել է ֆինանսական նոր կառույցներ ստեղծելու` Իրանի առաջարկի մասին։ Այն չի իրականացվել այդ երկրի բարդ իրավական դաշտի պատճառով», - ասվում է զեկույցում։
Խմբի աշխատանքին ծանոթ ՄԱԿ-ի դիվանագետներից մի քանիսը ասում են, որ անանուն երկիրը Հայաստանն է, որի հետ Իրանն արդեն ունի բանկային կապեր։ Ըստ դիվանագետների, թեպետ Հայաստանը հերքում է Իրանի հետ ապօրինի բանկային համագործակցությունը, Իրանն այդուհանդերձ չի հրաժարվում Հայաստանում ֆինանսական հենակետ ստեղծելու գաղափարից։
Credit Agricole. «Դա կատարյալ անհեթեթություն է»
«Ռոյթր»-ի փոխանցմամբ, իրանցիների ուշադրության կենտրոնում, մասնավորապես, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկն է (ACBA Credit Agricole Bank), որի ակտիվները անցյալ տարի կազմել են մոտ 574 միլիոն դոլար։
Սակայն թե' Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ թե' «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը կտրականապես հերքում են պատժամիջոցները շրջանցելու հարցում իրանական կողմին աջակցելու մասին տեղեկությունները։
«Մենք ֆինանսավորում ենք միայն Հայաստանի տնտեսությունը, մենք որեւէ առնչություն չունենք Իրանի հետ, երբեւէ հանդես չենք եկել եւ հետագայում էլ հանդես չենք գալու որպես Իրանը ֆինանսավորելու խողովակ», - ասել է Գիշյանը` ավելացնելով, որ իրանական կապի մասին տեղեկությունը կատարյալ անհեթեթություն է։
«Ռոյթր»-ը նշում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին մի քանի անգամ զգուշացրել է ֆինանսական հսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին։ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս տարվա հունիսին Երեւանում այդ հարցն արծարծել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։
Արեւմտյան երկրների տեսակետից մտահոգիչ կարող է լինել նաեւ իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղը, որը 2007 թվականից ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի է ենթարկված։
«Մելլաթը» եւս մտահոգություն է պատճառել
Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի` 2010-ը թվականին սահմանած պատժամիջոցների բանաձեւում ասվում է, որ «Մելլաթ» բանկը մի քանի հարյուր միլիոն դոլար է փոխանցել Իրանի միջուկային, հրթիռային եւ պաշտպանության այլ ծրագրեր իրականացնող կառույցներին։
«Ռոյթր»-ը նշում է, որ «Մելլաթ»-ը դեռ գործում է Հայաստանում, սակայն ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների արդյունքում այդ բանկի ակտիվությունը կտրուկ նվազել է։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ Հայաստանի հետ Իրանի տարեկան առեւտուրը մոտ մեկ միլիարդ դոլարի է հասնում։ Հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, այդ թվում` նավթամուղի կառուցումը, որը պետք է ավարտվի 2014-ին, որոշակի բանկային երկկողմ կապ է պահանջում։
Իրանը գործընկերներ է փնտրում նաեւ այլ երկրներում
Գործառույթները չեն հակասում պատժամիջոցներին, քանի դեռ չեն առնչվում Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերին կամ այն անձանց եւ ընկերություններին, որոնք տեղ են գրավել ամերիկյան եւ եվրոպական «սեւ ցուցակցներում»։
Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը հսկող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում ասվում է, որ Իրանի Կենտրոնական բանկը փորձում է համագործակցությունն ընդարձակել նաեւ Թուրքիայի, Մալազիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Իրաքի, Չինաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերի հետ։