Մատչելիության հղումներ

Գարի Կասպարովը` ընդդեմ մոսկովյան ոստիկանության


Ընդդիմադիր քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը մտադիր է երեք հայց ներկայացնել Մոսկվայի ոստիկանության դեմ` ապօրինի ձերբակալության, ծեծի եւ զրպարտության համար:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում Կասպարովն ասել է, թե ունի տեսագրություն, որում արձանագրված է, թե ինչպես են ոստիկաններն իրեն ծեծի ենթարկում: Նա նաեւ պնդում է, որ կարող է բերել վկաներ, ովքեր կհաստատեն, որ իր ձերբակալությունն ապօրինի էր:

Կասպարովը ձերբակալվել է երեկ` Խամովնիչեսկի շրջանի դատարանի մոտ, որտեղ մասնակցում էր ի պաշտպանություն երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot խմբի անդամների կազմակերպված բողոքի ցույցին:

Ոստիկանությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել նրա դեմ` պնդելով, որ Կասպարովը կծել է ոստիկաններից մեկին: Կասպարովը պնդում է, որ դա զրպարտություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG