Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում Հայաստանի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ապաստան չի տրամադրվի։
«Առաջարկվում է ապաստան հայցողի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու դեպքում Ազգային անվտանգության ծառայության տված եզրակացությունը որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսել։ Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը եզրակացություն ստանալու համար դիմի Ազգային անվտանգության ծառայությանը բոլոր դեպքերում, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության՝ ինչպես հիմա», - Կառավարությունում օրենքի նախագիծը ներկայացնելիս` մանրամասնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը։
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը համաձայն է առաջարկվող փոփոխության հետ։
«Մինչ օրս ուրիշ կերպ էր ներառված․ պետք է փախստականի կարգավիճակ տրվեր, եւ հետո նոր, եթե այդպիսի հանգամանքներ կա, վտանգ կա, դադարեցվեր նրա կարգավիճակը։ Հիմա, քանի որ օրենքով է սահմանվում բոլոր հիմքերը, ապաստանի մերժման հիմքերի մեջ նաեւ ավելացվեց ազգային անվտանգության տեսանկյունից հնարավոր վտանգ ներկայացնելու հանգամանքը», - հավելեց Միգրացիոն ծառայության պետը։ - «Գործնականում այդպիսի դեպք չի եղել, որ նմանատիպ իրավիճակ առաջանար, բայց, ինչեւիցե, եթե այդպիսի վիճակ առաջանա օրենսդրական մակարդակում ճշգրիտ լուծումը տրվեց»։
Եգանյանը նաեւ վստահեցրեց, որ օրենսդրական նախաձեռնությունը «բացարձակապես կապ չունի վերջին շրջանում սիրիահայերի հոսքի հետ»։
«Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում Ազգային անվտանգության ծառայության առաջարկած փոփոխությունները դեռ պետք է քննարկվեն Ազգային ժողովում։