Մատչելիության հղումներ

Բնապահպաններին մտահոգում է պայթուցիկ նյութերի ներկրման հարցը


Կառավարությունը այսօրվա իր նիստում կքննարկի «Ալնես Քոնսթրաքշն» ընկերությանը մինչեւ 2012 դեկտեմբերի 31-ը Հայաստան ավելի քան 18 հազար հատ պայթուցիկ նյութեր ներմուծելու թույլտվության որոշման նախագիծը: Պայթուցիկ նյութերը նախատեսված են Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար:

Բնապահպանները անհանգստացած են, որ կառավարությունը կարող է հավանության արժանացնել այդ նախագիծը:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է` մինչ օրս կառավարության ոչ անդամ չի բարձրացնում այն հարցը, թե ինչ ռիսկեր են պարունակում այդ պայթուցիկ նյութերը:

«Ոչ առողջապահության, ոչ գյուղատնտեսության, ոչ բնապահպանության նախարարները չեն բարձրացրել այս հարցը: Չեն էլ հարցնում, թե ի՞նչ բաղադրություն ունեն այդ նյութերը, ի՞նչ քանակությամբ պետք է պայթեցվեն: Շատ լավ գիտենք, որ կան պայթուցիկ նյութեր, որոնք պարունակում են ալյումինի փոշի, որը շատ վնասակար է, եթե տարածվում է: Իսկ կառավարության որոշման մեջ ոչ մի փաստաթղթում նշված չէ, թե ինչ քանակությամբ եւ որտեղ պետք է պայթեցնեն: Կարող է այնպես պայթեցնեն, որ ողջ փոշին նստի քաղաքի վրա», - ասաց Զարաֆյանը:

Զարաֆյանը չի կասկածում, որ գործադիրը հավանության կարժանացնի «Ալնես քոնսթրաքշն» ընկերությանը պայթուցիկ նյութեր ներմուծելու թույլտվություն տալի մասին որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG