Օգոստոսի 16-ին լրանում է լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի մահվան 35 տարին։
Ողջ աշխարհում որպես ռոքնռոլի արքա հայտնի Էլվիսը, անկասկած, 20-րդ դարի փոփ մշակույթի ամենակարեւոր դեմքերից է եւ միլիոնավոր մարդկանց կուռքը։
Սպասվում է, որ այս տարի էլ հարյուր հազարավոր երկրպագուները նրա հիշատակը հարգելու համար կիլոմետրեր կկտրեն, կհասնեն Գրեյսլենդ` Մեմֆիսում գտնվող նրա տունը եւ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն իրենց սիրելի երաժշտին:
Նախօրեին Մեմֆիսում այս տարելիցի կապակցությամբ աճուրդ է կազմակերպվել. վաճառքի են հանվել երգչին պատկանող 300-ից ավելի իրեր: Ամենաթանկը վաճառվել է ռոքնռոլի արքայի կիթառը՝ 18.5 հազար դոլար, վաճառվել է նաեւ Փրեսլիի սիրելի «Կոլտ» տիպի ատրճանակը: Իսկ ամենայուրահատուկ լոտը երգչի ամենավաղ ստորագրությունն էր, որ 13-ամյա Էլվիս Փրեսլին դրել էր գրադարանի իր քարտի վրա։ Պատանի Էլվիսի ինքնագրի համար վճարվել է 7.5 հազար դոլար, ինչը կրկնակի գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները։
Երգչի իր կարիերան էլվիս Փրեսլին սկսել է 1954 թվականին, արդեն 1956 թվականին նա համաշխարհային հռչակ ուներ։ Կյանքի ընթացքում 150 ալբոմ է թողարկել, որոնք դարձել են ոսկե եւ պլատինե, 17անգամ առաջադրվել եւ երեք անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ, նկարահանվել է 33 ֆիլմերում, նրա կատարումներով մեկ միլիարդից ավելի ձայնասկավառակ է վաճառվել։