Սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարների ընտրություններում Արմավիրի մարզում ամենաթեժ ընտրապայքարն ակնկալվում է Մեծամոր քաղաքում:
Ի տարբերություն մարզի մյուս խոշոր քաղաքի՝ Էջմիածնի, որտեղ այս ընտրությունների հիմնական թեկնածուն հանրապետական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին է՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Մեծամորում միմյանց հետ մրցելու են երկու ազդեցիկ թեկնածուներ. Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, առաջադրվել է գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի դեմ, որին պաշտոնապես առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետականն իրեն սատարում, այլ ոչ թե մրցակցին, հաշվի առնելով նրա՝ պատգամավորի եղբայր լինելու գործոնը, Ռոբերտ Գրիգորյանն այսպես պատասխանեց. - «Նման գործոնները ազդեցություն չեն ունենում մեր քաղաքի քաղաքականության վրա։ Ես Հանրապետական կուսակցությունից եմ, կուսակցությունը տեսել է իմ աշխատանքը եւ որոշել է սատարել ինձ»։
Աշոտ Գրիգորյանն էլ Մեծամորի նախկին քաղաքապետն է, ով ղեկավարել է քաղաքը մինչ 2008 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունները, երբ պարտվել է հենց գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին: Առաջիկա ընտրություններում Մանվել Գրիգորյանի եղբայրն ինքնաառաջադրվել է:
Մեծամորցիները մեզ հետ մասնավոր զրույցներում ասում էին, որ երկու եղբայրների հարաբերությունները դեռ 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր լարված են եւ Աշոտ Գրիգորյանը կարծես այլեւս չի վայելում գեներալի աջակցությունը:
Ինքը՝ Աշոտ Գրիգորյանը, այսօր հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Նրա շտաբից մեզ փոխանցեցին, որ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն գալիս եւ որեւէ հարցազրույց առայժմ չեն տա:
Մեծամորի քաղաքապետի պաշտոնի համար մրցող երրորդ թեկնածուն Արմավիրի էլեկտրացանցի Մեծամորի տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանն է, իսկ չորրորդը՝ մանկավարժ Ասյա Առաքելյանն էր, ով երեկ ինքնաբացարկ է հայտարարել:
Կին թեկնածուն մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց լուրերը, որ լաց լինելով է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Հայտարարեց, որ հրաժարվել է ինքնակամ, որեւէ ճնշում իր վրա չի եղել, պարզապես սկզբում ոգեւորված առաջադրվել էր, բայց հետո հասկացել է, որ այդ «բեռն» իր համար չէ, իր ուժերն ու առողջությունը չէին ների։
Թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովն ամեն ինչ անելու է ՝ քաղաքում հնարավոր լարվածությունը կանխելու համար։
«Օրենքի տառը պահպանելով՝ մենք աշխատելու ենք, որ մաքուր ընտրություն ապահովենք։ Ես համոզված եմ, որ դա կանենք», - մասնավորապես ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերվում է Արմավիրի մարզի մյուս խոշոր քաղաքին՝ Էջմիածնին, այստեղ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի միակ մրցակիցը անկուսակցական, ինքնաառաջադրված Արմինե Հովհաննիսյանն է: Նույնիսկ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այս անգամ չի առաջադրվել։ Նա Էջմիածնի գրեթե բոլոր ընտրություններում մրցում էր գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակիցների հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով՝ Հակոբյանն ասաց, որ պատճառն ընդամենը զբաղվածությունն է եւ նոր բիզնես-ծրագրերը։
Հավելենք, որ սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը մինչեւ օգոստոսի 15-ն է: