Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները վերապատրաստում կանցնեն Գերմանիայում


Այսօր Գերմանիա մեկնեցին 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականնների հետ միասին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթյա ուսուցում եւ կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին:

Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու նպատակով օգոստոսի 28-ին Գերմանիա կմեկնի Հայասատանի Զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը:

Կոսովոյում հայ-ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG