Հայաստանյան բանկերը Սիրիայից Հայաստան կապիտալ չեն տեղափոխում: Սիրիահայերը չեն կարողանում հաշվեհամար բացել Հայաստանում եւ կարողությունը տեղափոխել Հայաստան:
Կոմիտաս Միրջանյանը իր ընտանիքի հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2.5 ամիս առաջ: Այնտեղ վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը, սակայն գումարը շատ դժվարությամբ, մի քանի միջնորդների օգնությամբ են Հայաստան տեղափոխել: Միրջանյանն ասում է` դիմել է HSBC եւ Byblos բանկեր ու մերժում ստացել:
«Պատճառաբանություն չտվեցին, ասեցին, որ հաշիվ չենք բացում հիմա, միայն ասացին, որ հիմա չի կարելի բացել: Այստեղ ես պարսկահայ հին ընկեր ունեմ, ով արդեն հայաստանցի է, ինքը հաշիվը բացեց եւ գումարը իրեն փոխանցվեց: Այսինքն փողը իմ անունով չէ, ընկերոջս անունով է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միրջանյանը:
Արթին Առաքելյանը, տարիներ առաջ Իրանից Հայաստան տեղափոխվելով, նույն խնդրին է բախվել. որեւէ բանկում չի կարողացել հաշվեհամար բացել, մինչեւ որ չի ստացել Հայաստանի քաղաքացիություն: Նրա խոսքով` այստեղ բազմաթիվ սիրիահայեր եւ իրանահայեր չեն կարողանում իրենց կապիտալը Հայաստան բերել:
«Իրենք հիմա երկու կողմից խնդիր ունեն` թե Հայաստանում, թե Սիրիայում: Սիրիայից չեն կարող իրենց գումարը հանել: Ստիպված են ինչ-որ միջոցներով գումարը տեղափոխել Լիբանան, Լիբանանից միջազգային բանկերի միջոցով Հայաստան: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան բանկային համակարգը Սիրիայի քաղաքացիների համար հաշիվ բացելու թույլտվություն չունի: Դա նորից իրենց համար խնդիր է ստեղծում, որովհետեւ պիտի Հայաստանում շատ վստահելի ծանոթ, բարեկամ ունենան, որ կարողանան գումարը նրանց հաշիվների վրա փոխանցել», - ասում է Առաքելյանը:
Կենտրոնական բանկից, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե ինչո՞ւ են հայաստանյան բանկերը հրաժարվում հաշվեհամարներ բացել հատկապես Սիրայի եւ Իրանի քաղաքացիների համար, պատասխանեցին, որ Հայաստանի օրենսդրությամբ այլ երկրների քաղաքացիների կողմից հայաստանյան բանկերում հաշիվների բացման հետ կապված որեւէ սահմանափակում գոյություն չունի:
Այս հարցի շուրջ «Ազատություն» ռադիոկայանը պարզաբանումներ ստացավ նաեւ HSBC բանկից։ Պատասխանում, մասնավորապես, ասված է․ - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» պատրաստ է եւ կարող է հաշիվներ բացել Սիրիայի քաղաքացիների համար իրենց անձնական խնայողությունների, ինչպես նաեւ ընթացիկ անձնական ծախսերի եւ վճարումների իրականացման համար: Սակայն, եթե Սիրիայի քաղաքացին անձնական հաշիվ բացելով բանկում, այնուհետեւ մտադիր է Սիրիայում ծավալվող ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած դրամական հոսքեր ունենալ այդ հաշվին, ապա բանկն իրավունք է վերապահում մերժել հաշվի բացումը»։
Ինչ վերաբերում է իրանահայերին, ապա իրավիճակն այստեղ փոքր ինչ այլ է, քանի որ բանկը Իրանի քաղաքացիների համար հաշիվ կարող է բացել միայն այն դեպքում, եթե անհատը այլ երկրում մշտապես բնակվելու (ռեզիդենտության) կարգավիճակ ունի:
«Վերը նշված սահմանափակումների պատճառն այն է, որ բանկը պարտավոր է հետեւել միջազգային հանրության (ՄԱԿ, Եվրոպական միություն, այլ միջազգային կազմակերպություններ եւ երկրներ) կողմից մի շարք երկրների դեմ ընդունված պատժամիջոցների/սանկցիաների արդյունքում բանկերի, այդ թվում նաեւ HSBC Խմբի կողմից ընդունված ներքին ընթացակարգերին եւ սահմանափակումներին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», ինչպես ՀՀ-ում գործող այլ բանկ ենթարկվում է ՀՀ օրենսդրությանը եւ Կենտրոնական Բանկի կանոնակարգերին: Միաժամանակ, հանդիսանալով HSBC Խմբի լիիրավ անդամ, բանկը պարտավոր է առաջնորդվել նաեւ Խմբի կանոնակարգերով, պահանջներով եւ ներքին ընթացակարգերով: Նշենք, որ HSBC Խումբը հետեւում է Սիրիայի և Իրանի դեմ ընդունված սանկցիաներին եւ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինի սահմանած սահմանափակումներին», - ասված է բանկի պատասխանում։
Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք նաեւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին։ Նրա կարծիքով, պատճառների թվում են Իրանի ու Սիրիայի նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաները, ինչպես նաեւ «Փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, որը, ըստ նրա, իսկապես հարկավոր է կիրառել եւ զգուշություն ցուցաբերել, բայց առանձնահատուկ դեպքերում ու ոչ մասսայաբար։
«Այդ մարդիկ կոնկրետ պրոբլեմներ ունեն, եւ լուծում տվողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Խոսքը գնում է արտառոց իրավիճակի մասին․ մեր հայրենակիցների մի մասի ե՛ւ կյանքը, ե՛ւ գույքը վտանգված է, եւ մեր երկիրը ունի ուղղակի պարտավորություններ, որը պետք է իրագործենք», - նշեց Ասատրյանը, - «Իսկ բանկերը ուղղակի ձեռնպահ են ուզում մնալ, զգուշավորություն են ցուցաբերում, որ Աստված չանի՝ գլխներին մի բան չլինի»։