Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը Երեւանում կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից առաջ: Մրցակիցը Բելառուսի հավաքականն է:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր Բելառուսի հավաքականը համեմատեց Բուլղարիայի թիմի հետ, որը Հայաստանի հավաքականի հետ նույն ընտրական խմբում է:
«Այս մրցակիցը մեզ համար շատ հարմար է այն առումով, որ կնմանեցնենք Բուլղարիայի խաղին», - ասաց նա:
Մարզչի փոխանցմամբ, հավաքականի անդամներից ոմանք ունեն վնասվածքներ, կան այնպիսիք, որոնք լավ մարզավիճակում չեն եւ չեն հրավիրվել. - «Կփորձենք գտնել օպտիմալ տարբերակը»:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը գտնում է, որ այդուհանդերձ հավաքականը լավ մարզավիճակում է, թեեւ վաղը դժվար պայքար է սպասվում. - «Շատ հետաքրքիր խաղ է լինելու, քանի որ իրենք էլ շատ հզոր թիմ ունեն»:
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարեւոր է համարում հաղթանակը այս ընկերական խաղում, քանի որ սեփական հարկի տակ է, եւ այն «պետք է տոնի վերածել». - «Երեւի վերջին ստուգողական խաղն է: Շատ բան կորոշվի այս խաղում, մարզիչը արդեն կկողմնորոշվի, թե ում ներկայացնել մեկնարկային կազմում, ում փոխարինել: Մեզանից էլ պահանջվում է հաղթել, որպեսզի վստահություն ձեռք բերենք Մալթայի խաղից առաջ»:
Հայաստանի հավաքականը ընտրական փուլի առաջին խաղում սեպտեմբերի 7-ի կմրցի Մալթայի հավաքականի հետ: