Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Ձերդ Գերազանցություն,
խորը ցավով տեղեկացա Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների եւ ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ: Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին: Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք եւ պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետեւանքների հաղթահարման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG