Այսօր ժամը 16։23 գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալլ։
Երկրաշարժը գրանցվել է նաեւ Հայաստանի տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալլ, իսկ Երեւանում` 3-4 բալլ ուժգնությամբ:
Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ Ահար քաղաքը Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում է։ Ըստ նույն աղբյուրի` իրանական պետական հեռուստատեսությունը, հայտնելով երկրաշարժի մասին, զոհերի կամ ավերածությունների մասին որեւէ տեղեկություն առայժմ չի հաղորդել։
France Press գործակալությունը, իր հերթին, նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը բավական մոտ է Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն Թավրիզ քաղաքին։