Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը թեկնածու չի առաջադրելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում


Գյումրիի քաղաքապետարանի շենքը:
Գյումրիի քաղաքապետարանի շենքը:
«Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մտադրությունից:

Անցած շաբաթ, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» Գյումրու համակարգող Վահագն Հովհաննիսյանը չէր բացառել իր առաջադրումը:

Իսկ այսօր Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բավական երկար ժամանակ քննարկվեց: Տեղական խորհրդում միանշանակ որոշեցինք չմասնակցել քաղաքապետի ընտրությանը եւ թեկնածություն չառաջադրել: Դա մեր եւ իմ որոշումն է»:

Անդրադառնալով պատճառներին` նա ասաց. - «Նրա համար, որ ուղղակի այս պայքարի մեջ մտնելը իմ կարծիքով անիմաստ է, որովհետեւ արդեն ամեն ինչ որոշված է»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվում է արդյոք կուսակցությունը սատարել որեւէ թեկնածուի, ասաց. - «Եթե որեւէ թեկնածու հայտ ներկայացնի կուսակցությանը իրեն աջակցելու համար, մենք, բնականաբար, այդ հայտը կքննարկենքեւ համապատասխան որոշում կկայացնենք»:

Իսկ Դաշնակցությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին` Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին:

Միեւնույն ժամանակ, այսօր Գյումրիում լուրեր էին շրջանառվում, թե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է անձնագրային բաժին` թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ տեղեկանքները ստանալու:

Ոստիկանությանը լրատվության բաժնից Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան փոխանցեց, թե տեղեկությունը ճշտվում է:

Շաբաթասկզբին, հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան»-ն առաջադրել էր Սամվել Բալասանյանի թեկնածությունը, եւ իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ սատարելու է այս թեկնածուին:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG