Համաձայն Երեւանի գլխավոր հատակագծի, Մաշտոցի պուրակի Սարյան փողոցին հարող հատվածում կառուցապատում նախատեսված չէ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, Երեւանում որեւէ շինություն կառուցելիս պետք է հետեւել հենց հատակագծին, մինչդեռ այդպես էին անում միայն անցյալում:
Փորձը ցույց է տալիս, որ հաճախ որոշումները կայացվում են առանց գլխավոր հատակագծին հետեւելու, ինչը սխալ է: Ըստ ճարտարապետի, այսպես է կայացվել նաեւ Մաշտոցի պուրակի Սարյան փողոցին հարող հատվածում Համազգային թատրոնի շենքը կառուցելու նախնական որոշումը:
Մկրտիչ Մինասյանը պատմեց, որ քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ այս տարածքով պետք է մետրոյի գիծ անցնի, իսկ թատրոնի շենքը ուղղակի կխանգարի մետրոյի զարգացման ծրագրին:
«Թատրոնի շենքի համար պետք է նոր տեղ գտնել, այն այստեղ կառուցելով խախտվում է Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված քաղաքի այս հատվածում կանաչ տարածք ունենալու որոշումը: Այս տարբերակը անգամ քննարկել պետք չէ», - ասաց Մինասյանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի խոսքով, արդեն տասնյակ տարիներ ոչ մի վերանորոգման չենթարկված Մաշտոցի պուրակի այս հատվածում պետք է ոչ թե թատրոնի շենք կառուցել, այլ բարեկարգել հենց պուրակը: Ըստ նրա, այս նախագիծը իրականացնելու դեպքում մեզ զրկելու են եւս մեկ հանրային տարածքից:
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի կարծիքով, Մաշտոցի պուրակում թատրոնի շենք կառուցելու շուրջ ստեղծված աղմուկի պատճառները ոչ թե քաղաքաշինական են, այլ անձնական: Ըստ նրա, մի քանի տարի առաջ, երբ քննարկվում էր Մաշտոցի պուրակում մեկ այլ շինություն կառուցելու առաջարկը, շատ քիչ ճարտարապետներ դեմ արտահայտվեցին, մինչդեռ հիմա պատկերը այլ է: Իգիթյանի համոզմամբ` սա ընդամենը Ճարտարապետների միության քաղաքականության արդյունքն է:
«Եթե թատրոն կառուցելու տեղի առաջարկը չաներ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այլ որեւէ ուրիշ ճարտարապետ, ապա այսպիսի աղմուկ չէր լինի: Սա է իրական պատճառը», - հայտարարեց Իգիթյանը:
Ինչ վերաբերվում է բնապահպանների բողոքին, ապա Իգիթյանն ասաց, որ թատրոնի կառուցումը չի սահմանափակվելու միայն շենքով. բարեկարգվելու է Սարյան փողոցից մինչեւ Գլխավոր պողոտա ընկած ամբողջ հատվածը: Վերանալու են նաեւ տարբեր շինությունները եւ սրճարանները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Համազգային թատրոնի շենքի նախնական էսքիզի հեղինակ Հրաչ Պողոսյանը ասաց, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է: