Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մարդասիրական օգնության նպատակով մեկ միլիոն դոլար կհատկացնի սիրիահայ համայնքին:
Միության Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Յորդիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ ՀԲԸՄ-ի` Սիրիայում գործող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն տեղում որոշելու է սիրիահայերի կարիքները, որոնց լուծմանն էլ կուղղվի մեկ միլիոն դոլարը: Միության միջոցներով Սիրիայի տարբեր բնակավայրերում անվտանգ տեղեր կառանձնացվեն տեղի հայերին ժամանակավորապես ապաստան տալու համար:
«Հայկական համայնքն արդեն կարիք ունի օգնության», - ասաց Յորդիկյանը` շարունակելով. - «Տեղում կարիքների մասին է խոսքը: Ասենք, եթե բախումների շրջաններից պետք է տեղահանվեն եւ գան ավելի անվտանգ տեղեր, նաեւ հայկական կառույցները տրամադրում են իրենց շենքային պայմանները, որպեսզի ժամանակավորապես ապաստան ունենան»:
Նա հավելեց, որ քննարկվում է նաեւ Միության Կիպրոսի կառույցները որպես ժամանակավոր կացարան այդ ընտանիքներին հատկացնելու հարցը:
Այս գործում ներգրավված են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնները Հալեպում, Դամասկոսում եւ Քամիշլիում` տեղում համակարգելու մարդասիրական օգնությունն ու աjն հասցնելու նաեւ այլ վայրերում ապրող ընտանիքներին:
«Ստեղծված հատուկ աշխատանքային խումբը Միության Սիրիայի շրջանակային հանձնաժողովի հետ միասին, աշխատում է առկա եւ գոյացող կարիքները գնահատելու եւ Սիրիայի հայ համայնքին օգնելու դաշնային ու միջազգային նորմերին համապատասխան ընթացակարգ մշակելու ուղղությամբ», - ասված է միության տարածած հաղորդագրությունում:
Մեկուկես ամիս առաջ ընտանիքով Հայաստան տեղափոխված հալեպաբնակ Գեւորգ Փայասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմում էր Հալեպում տիրող վտանգի մասին:
Փայասյանը Սիրիայում մնացած հարազատներից պարբերաբար տեղեկություններ է ստանում: Նրա փոխանցմամբ` պայթեցվում են հայկական թաղամասերում պետական հաստատությունները, ինչից, բնականաբար, տուժում շրջակայքում բնակվող հայերը, ու թեեւ հակամարտող կողմերը հայերի դեմ ոչինչ չունեն, բայց «մեռնողները մեռնում են»:
Իսկ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը նույն ասուլիսում հայտարարեց, թե Սիրիայի հայկական համայնքին այդ երկրից համատարած հանելու անհրաժեշտություն պարզապես չկա:
«Տագնապ կա: Չի կարող չլինել, դա էլ է բնական, բայց տոտալ գաղթի մասին ուղղակի մենք կարող ենք չխոսել», - հայտարարեց նա:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում Հայաստան եկած շատ սիրիահայեր ասում են, որ եթե ինքնաթիռների տոմսերի գինը նվազի, շատ սիրիահայեր թեկուզ ժամանակավոր կտեղափոխվեն Հայաստան:
Հայաստանի կառավարության ներկայացուցիչը մինչդեռ ասում է, որ Սիրիայում հայերի կյանքին վտանգ չի սպառնում. - «Եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում, նա նայելո՞ւ է այդ 500-600…ինչ գումար ուզում եք ասեք: Ինձ, օրինակ, սիրիահայերից մեկը շատ պարզ ասում էր` եթե իմ կյանքին վտանգ սպառնա, ես իմ ոսկեղենը, ամեն ինչը կդնեմ, գումար կստեղծեմ եւ կհեռանամ այդ երկրից: Բայց նրանց մեծամասնությունը այդ վտանգը այդ առումով չեն զգում: Ինչո՞ւ: Չկա հակահայկական հիստերիա: Երբ Սիրիայում դա ծավալվի հատուկ հայերի դեմ, երբ իրենք զգան, որ հայ լինելու համար իրենց կյանքին վտանգ է սպառնում, այն ժամանակ, մի կասկածեք, բոլորն էլ կուզենան հեռանալ կոնֆլիկտի գոտուց»: