Մատչելիության հղումներ

Անանը հրաժարվում է Սիրիայի հարցերով բանագնացի պաշտոնից


Քոֆի Անանը հրաժարվել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկ հայտարարել է, թե Անանը իրեն ու Արաբական պետությունների լիգային տեղեկացրել է իր մանդատը չերկարացնելու մտադրության մասին. մանդատի ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը դեռ հունիսին զգուշացրել էր, որ Սիրիայում բռնությունները դադարեցնելուն ուղղված 6 կետից բաղկացած խաղաղ կարգավորման իր ծրագիրը չի իրականանում, ինչում մեղադրել էր առաջին հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Բան Կի-մունի խոսքերով, այժմ խորհրդակցություններ են անցկացվում Արաբական պետությունների լիգայի հետ` Անանին անհապաղ փոխարինող գտնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG