Մատչելիության հղումներ

«Հայաստանյան բիզնես միջավայրում «ախպերությունն» է գործում»


Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, Հայաստանի անառողջ գործարար միջավայրը պայմանավորված է նրանով, որ հայ բիզնեսմենների մեծամասնությունը աշխատում է «խաբել, թաքցնել եւ շրջանցել օրենքը» բանաձեւով:

Վերջերս Սիրիայում սրվող իրավիճակը ստիպել է հայրենիք վերադառնալ բազմաթիվ սիրիահայերի: Գագիկ Մակարյանի խոսքով, հայրենիք վերադարձողների թվում կան նաեւ գործարարներ, եւ կասկած չկա, որ սիրիահայ գործարարների մեծամասնությունը «խափելուն, թաքցնելուն եւ օրենքը շրջանցելուն» սովոր չէ:

Մակարյանն ասաց, որ իրենց կազմակերպության նպատակներից մեկը նաեւ գործարարներին օգնելն է, այդ նպատակով վերջերս միությունը հայտարարել է, որ պատրաստ է անվճար աջակցել սիրիահայ գործարարներին:

Խորհուրդները շատ են, բայց կա մի խորհուրդ, որն ամենակարեւորն է. Հայաստանում ոչ բոլոր ոլորտներում է հնարավոր բիզնես սկսել: Կան ոլորտներ, որտեղ գործունեություն ծավալելը ուղղակի անիմաստ է, քանի որ գործարարը ոչ մի կերպ չի կարողանա դիմանալ ճնշումներին. - «Ես խորհուրդ չէի տա, օրինակ, սուպերմարկետների ոլորտ մտնել, հանքարդյունաբերության ոլորտ մտնել, այստեղ կարող են լինել շատ լուրջ ճնշումներ, քանի որ մեզ մոտ այս ոլորտներում կան խոշոր օլիգարխներ»:

Միսակ Անդրեասյանը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2004 թվականին: Երեւանյան փոքրիկ ռեստորանի սեփականատերը պատմում է, որ հայրենիքում բիզնես սկսելու համար նախադրյալներ չեն եղել: Դժվար է ներդրում կատարել, երբ չգիտես թե որ ոլորտը ավելի եկամտաբեր կլինի: Հիմա արդեն 8 տարվա գործարարը ծանոթ է հայկական բիզնեսի առանձնահատկություններին:

Ըստ նրա, այստեղ չկա նաեւ աջակցություն պետության կողմից. - «Սիրիայում նոր բիզնես սկսելուց 5 տարի հարկ չես վճարում, ազատում են նաեւ մաքսային տուրքերից, մինչդեռ հայաստանյան բիզնես միջավայրում «ախպերությունն» է գործում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG