Մատչելիության հղումներ

Ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 1-ին


Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 1-ին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն այսօր հրավիրված հատուկ ճեպազրույցի ժամանակ։

Մանջղալաձեի խոսքերով` նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համոզված է, որ ընտրությունները եւս մեկ անգամ ցույց կտան ժողովրդավարության հասունությունը Վրաստանում, եւ երկրի քաղաքացիներին քվեարկությանը ակտիվ մասնակցության կոչ է արել։

«Վրաստանը շատ բան է արել երկրում նախընտրական իրավիճակի բարելավման համար», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է նախագահի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG