Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն լրացուցիչ չվերթներ կիրականացնի դեպի Հալեպ


«Արմավիա» ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ իրականացնել Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ: Լրացուցիչ չվերթներ կիրականացվեն նաեւ օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին եւ 29-ին՝ 108 տեղանոց «Բոինգ» օդանավով:

«Չնայած Սիրիայում եւ, մասնավորապես, Հալեպ քաղաքում ընթացող պատերազմական գործողություններին` ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սփյուռքի նախարարությունը օրերս նամակով դիմել էր «Արմավիա» ավիաընկերությանը՝ առաջարկելով ավելացնել չվերթները դեպի Հալեպ եւ վերանայել սակագները:

Հալեպ-Երեւան ամենաէժան տոմսն այժմ արժե 117 հազար դրամ, իսկ ամենաթանկը` 192 հազար դրամ:

«Արմավիան» համաձայնել էր հավելյալ թռիչք բացել այն պայմանով, որ կառավարությունը 100 հազար դրամ վճարի ամեն վաճառվող տոմսի դիմաց:

Մեր տեղեկություններով, լրացուցիչ չվերթների տոմսերի գինը չի նվազի, քանի որ էկոնոմիկայի նախարարությունը առայժմ չի արձագանքել «Արմավիա»-ի այս առաջարկին եւ ընկերությունը լրացուցիչ չվերթներն իրականացնելու է սեփական միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG