Օրվա ընթացքում ընդհատումներով` 3-4 ժամ Խարբերդի ամառանոցների բնակիչները ջուր ունենում են: Արդեն մի քանի տասնյակ տարի Խարբերդի բնակիչները փողոցի մի ծայրից մյուսը անցնում են եւ ժամերով հերթից հետո մի քանի դույլ ջուր տանում տուն սայլերով:
Խարբերդի ամառանոցներում ջրագիծն անցնում է գլխավոր փողոցով: Բնակիչները նշում են, որ այն յուրաքանչյուր փողոց անցկացնելու համար ստիպված են իրենք վճարել. - «Այս մի փողոցի համար 3 միլիոն փող են ուզում»:
Բնակիչները ամենից շատ զայրանում են, որ քաղաքական գործիչները իրենց ընտրությունից ընտրություն են հիշում. - «Գալիս են, խոստումները տալիս են, դրանից հետո հենց ընտրվում են, թքած ունեն մեզ վրա»:
Խարբերդի ամառանոցներում ապրողները նշում են, որ մինչեւ օրս դիմում են տարբեր կառույցների, սակայն` ոչ մի արձագանք:
Ջրի հերթ կանգնում են հիմնականում 70-նն անց թոշակառուները եւ դպրոցականները:
Խարբերդաբնակները նշում են նաեւ, որ ջուրը, որի համար իրենք ժամերով հերթ են կանգնում եւ վեճերի մեջ ընկնում, նույնիսկ պիտանի չէ խմելու համար. - «Լրիվ խոլերայի ջուր է, ջուր չկա: Լինում է, որ կարմիր ճիճուներ էլ է հետը գալիս»:
Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի բնակիչները իրենց ուժերով ջրագիծ են հասցրել տուն, պայմանագիր են կնքել, վճարումներ են կատարում, սակայն արդեն 20 օր է ջուր չունեն ինչ-ինչ պատճառներով:
«Երեւան ջուր» ՓԲԸ հացորդակցման բաժնի ղեկավար Անահիտ Մանասյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց. - «2009 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ Կառավարության եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ միջեւ կնքվել է թիվ 36 համաձայնագիրը, որի 5-րդ կետի համաձայն, Նոր Խարբերդում Ընկերությունը պարտավորվում է օրական երկժամյա ջրամատակարարում ապահովել, ինչն էլ ընկերության կողմից կատարվում է բարեխղճորեն»:
Անահիտ Մանասյանը նշեց նաեւ, որ ընկերությունը անհատական ջրամատակարարում չի իրականացնում եւ Նոր խարբերդի որոշ հատվածներում ջրամատակարարման անկայունությունը պայմանավորված է բնակիչների կողմից ներքին ցանցում կատարվող ապօրինի գործողություններով. սխալ միացումներ եւ այլն: