Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հայտագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը` դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Սիրիացի հյուպատոսի` նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու եւ ընդդիմության կողմն անցնելու մասին հաղորդել էր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը։
Հայաստանյան դիվանագիտական շրջանակներից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Մուհամադ Հոսամը Երեւանից մեկնել է Դուբայ։
Այդուհանդերձ, սիրիացի դիվանագետի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ հայտագիր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ դեռ չէր ստացել: