«Արմավիայի» պատասխան նամակը Սփյուռքի նախարարությունն ուրբաթ օրը ուղարկել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի այնտեղ քննարկի «Արմավիայի» առաջարկը կատարելու հնարավորությունները:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ «Արմավիան» համաձայնել է հավելյալ թռիչք բացել այն պայմանով, որ կառավարությունը 100 հազար դրամ վճարի ամեն վաճառվող տոմսի դիմաց:
Հալեպ-Երեւան ամենաէժան տոմսն այժմ արժե 117 հազար դրամ, իսկ ամենաթանկը` 192 հազար դրամ:
Անցած շաբաթ սփյուռքի նախարարությունը նամակ էր հղել Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությանը` խնդրելով ավելացնել Հալեպ-Երեւան չվերթերի թիվն ու վերանայել տոմսերի սակագինը: «Արմավիան» ինչպես երեկ, այնպես էլ այսօր հայտարարություն է տարածել` նշելով, թե ներկայիս վտանգների դեպքում պատրաստ է ոչ միայն շարունակել իր շաբաթական թռիչքները, այլեւ ավելացնել չվերթերի թիվը կառավարության աջակցությամբ:
«Արմավիայի» գլխավոր տնօրեն Արմեն Ազնավուրյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում շեշտել էր, որ կառավարության աջակցությամբ կարող են հավելյալ թռիչքներ իրականացնել: Նա նշել էր նաեւ, որ եվրոպական երկրների ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի Սիրիա, իսկ իրենք, որպես ազգային ավիափոխադրող, շարունակում են այն իրականացնել` հաշվի չառնելով միջազգային հորդորները այդ ուղղությամբ թռիչքներից զերծ մնալու մասին:
«Բոլոր ավիաընկերությունները հրաժարվել են, իսկ հայ օդաչուները թռնում են, դա էլ հաշվի առնենք», - հորդորեց Ազնավուրյանը:
Շատ սիրիահայեր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բազմիցս նշել են, որ կարիք կա ավելացնելու չվերթերն ու նվազեցնել տոմսերի սակագինը: Եթե դա տեղի ունենա, շատ սիրիահայեր կգան Հայաստան:
Սիրիահայերը Հայաստանի քաղաքացիություն են ստանում
2012 թվականի յոթ ամիսների դրությամբ Հայաստանի կառավարությունը մուտքի 3000 վիզա է հատկացրել Սիրիայի քաղաքացիներին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նույնքան Սիրիայի քաղաքացի էլ այս տարվա առաջին կեսին Հայաստանի ոստիկանություն է դիմել` ստանալու Հայաստանի քաղաքացիություն: Այսինքն Հայաստանի մուտքի վիզա ստացած Սիրիայի քաղաքացիները, որոնց գերակշռող մասը սիրիահայեր են, Հայաստանի քաղաքացիություն են ստանում: Փաստորեն, Սիրիայի` մոտ 100 հազար հայ անդամ ունեցող համայնքից այս տարի Հայաստան է եկել ընդամենը 3000-ը:
Հինգշաբթի օրը կառավարության նիստում դյուրացվեց սիրիահայերին վիզա տրամադրելու գործընթացը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն մոտ երկու շաբաթից նրանք կարող են Հայաստանի մուտքի վիզա ստանալ ոչ թե այդ երկրում գործող Հայաստանի դիվանագիտական կառույցներում, այլ` Հայաստանի սահմանին: Սիրիահայերն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասել էին, որ վիզա ստանալու գործընթացի դյուրացումը հնարավորություն կընձեռի շատ սիրիահայերի թեկուզ ժամանակավոր տեղափոխվել Հայաստան:
Շատ սիրիահայեր «Ազատություն» ռադիոկայանին նաեւ ասել են, որ եթե իրավիճակը ավելի թեժանա, իրենք կնախընտրեն հեռանալ իրենց բնակավայրերից: Ապստամբներն ու կառավարական ուժերը արդեն մի քանի ժամ է ինչ լուրջ ուժեր են կենտրոնացնում քաղաքում` վերջնական, որոշիչ ճակատամարտից առաջ:
Երկու օր առաջ Երեւանից Հալեպ վերադարձած Մարգրիտ Ավետյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց քաղաքում տիրող վիճակի մասին: Քաղաքում հնչող կրակոցների մասին Ավետյանը կես կատակ, կես լուրջ ասում է, թե արդեն վարժվել են դրանց, փողոց աշխատում են դուրս չգալ, զգուշանում են:
«Կհնչեն կրակոցները... չէ, ինչո՞ւ պիտ վախնանք: Վարժվեցանք», - ասում է Ավետյանը:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ հայր Անդրանիկն անցած շաբաթ Հայաստանից վերադարձել է Հալեպ: Նա պատմում է, որ Հալեպի ծայրամասերից կրակոցներ են հնչում, ինչի հետեւանքով մարդիկ չեն կարողանում դուրս գալ փողոց, բացել խանութները:
«Բայց հայկական թաղամասը բաց էր, ամեն ինչ տեղն ու տեղն էր, մարդիկ խաղաղ ապրում էին, բայց մի քիչ ավելի վերեւ` ոչ, փակ էին խանութները, վախի մթնոլորտ կար անշուշտ», - փոխանցեց հայր Անդրանիկը:
Հայր Անդրանիկը կարծում է` մինչեւ դանակը ոսկորին չհասնի, հայը Սիրիայից դուրս չի գա: