Ուրբաթ առավոտյան հրաժարականի դիմումներ են ներկայացրել Լոռու եւ Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետներ Էդիկ Կարախանյանն ու Մանաֆաս Առաքելյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական երեք փոխնախարարներ` արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ռուբեն Սինոյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:
Նրանք այսօր հանդես են եկել միասնական հայտարարությամբ, իրենց հրաժարականները պայմանավորելով զուտ կոալիցիոն կառավարության ձեւավորմանը չմասնակցելու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմամբ:
Հիշեցնենք, մայիսի վերջին կոալիցիոն կառավարություն կազմելուց հրաժարվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները հրաժարվեցին պաշտոններից:
Թե ինչու փոխնախարարներն ու փոխմարզպետները անմիջապես չհաջորդեցին նրանց, այլ հրաժարականի դիմումներ ներկայացնում են երկու ամիս անց, համատեղ հայտարարության մեջ այսպես է հիմնավորված. - «Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհուրդ տվեց այստեղ «որեւէ սենսացիա չփնտրել»։ Հրաժարականները, նրա խոսքերով, «իշխող կոալիցիային մաս կազմելուց հրաժարվելու տրամաբանության մեջ են»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ բոլորը միասին որոշեցին նույն օրը հրաժարականների դիմումներ ներկայացնել, Զոհրաբյանը պատասխանեց. - «Տարօրինակ ոչինչ չկա. այդպես է որոշվել, որովհետեւ այդպես ավելի հարմար էր»:
Ներկայում ԲՀԿ-ն ունի ընդամենը մեկ փոխնախարար՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանը։ Նա այսօր մեկնարկող Օլիմպիական խաղերի կապակցությամբ այժմ Լոնդոնում է, եւ վերադառնալուն պես կքննարկվի նրա հրաժարականի հարցը եւս:
Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց կարծիքներին ու հրապարակումներին, որ ԲՀԿ-ական պաշտոնյաների հրաժարականները կապված են աշնանը Հայաստանի 10 մարզերում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ չի ցանկանում իրեն կաշկանդել պաշտոնեական կապերով:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը, միաժամանակ, հաստատեց, որ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու են. - «Բարգավաճ Հայաստան»-ը շատ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եւ որտեղ մենք տեսնում ենք, որ կա անհրաժեշտություն առաջադրել թեկնածու, որը, վստահաբար, ստանալու է ժողովրդի աջակցությունը, մենք առաջադրում ենք. դա Գյումրիում է, Վանաձորում է, Թալինում է, Սիսիանում, բնականաբար: Քննարկում ենք նաեւ այլ համայնքներում ու քաղաքներում առաջադրելու հարցերը, եւ, այո, շատ ակտիվորեն մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին»:
Հիշեցնենք, նախնական տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին։
Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց նաեւ, որ ԲՀԿ պաշտոնյաների հրաժարականները կարող են Գյումրիում Հանրապետականի աջակցությունը ստանալու գործընթացի շրջանակներում լինել:
Ինչ վերաբերում է իրենց թեկնածուին ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցությանը` նա ասաց, որ «դա Հանրապետականի գործն է», ԲՀԿ-ի եւ Հանրապետականի միջեւ որեւէ բանակցության կամ քննարկման մասին իրեն հայտնի չէ։
Իսկ այն հարցադրումներին, թե «ինչի՞ դիմաց է Հանրապետականը Գյումրին զիջում «Բարգավաճ Հայաստան»-ին», Նաիրա Զոհրաբյանը այսպես հակադարձեց. - «Մենք աճուրդների չենք մասնակցում։ Խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզում եւ Գյումրիում «Բարգավաճ Հայաստան»-ը աննախադեպ մեծ վստահության քվե է ստացել, եւ առնվազն հասկանալի չէր լինի, եթե Գյումրիում մենք թեկնածու չառաջադրեինք... Մենք այն քաղաքական ուժը չենք, ովքեր մասնակցում են աճուրդների եւ սակարկությունների»:
Ինչ վերաբերում է 10 մարզերում կայանալիք ընտրություններում տարբեր ուժերի հետ մրցակցությանը, Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք իրենց մրցակիցն են համարում բոլոր այն ուժերին, որոնք սեփական թեկնածուներ կառաջադրեն ԲՀԿ-ի հետ նույն ընտրատարածքներում եւ պատրաստ են «մրցել բոլորի հետ»:
Խորհրդարանական բոլոր կուսակցությունները այս փուլում քննարկում են աշնանը տարբեր համայնքներում եւ քաղաքներում թեկնածուներ առաջադրելու հարցը: Քննարկումների առանցքում, բնականաբար, Գյումրին է. ՀՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարելու վերաբերյալ: Իսկ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից տեղեկացանք, որ ՀԱԿ-ը քննարկում է ինչպես Գյումրիում, այնպես էլ այլ տարածքներում սեփական թեկնածուներով մասնակցելու հարցը: Նա չբացառեց, որ հարմար թեկնածու չունենալու եւ չառաջադրելու դեպքում կարող են ոչ կոալիցիոն գործընկերների թեկնածուներին սատարել, եթե նրանք մրցեն ՀՀԿ-ի դեմ:
Հարցին, թե ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը, եթե ՀՀԿ-ն Գյումրիում իսկապես աջակցի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Զուրաբյանը պատասխանեց. - «Մեր նպատակը այն է, որ ընտրությունները օգտագործենք ռեժիմի դիրքերի թուլացման նպատակով: Մենք պիտի ամեն կոնկրետ իրավիճակում վերլուծենք` մենք մեր որեւէ մեկի սատարումով թուլացնում ենք ռեժիմի դիրքերը, թե` ոչ: Բնականաբար, զուտ տեսականորեն, եթե ինքը ռեժիմը պաշտպանում է մի թեկնածուի, դա այն իրավիճակը չէ, որտեղ մենք կարող ենք նման քաղաքական համագործակցության մեջ մտնել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ՏԻՄ ընտրություններին «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» մասնակցելու են, բայց դեռ հստակ չէ` սեփական թեկնածուներով կմասնակցեն, թե` այլ թեկնածուների կսատարեն: