Երեկ ուշ երեկոյան օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցների մի խումբ մեկնեց Լոնդոն:
«Բարձր ակնկալիքով ենք գնում: Ամեն հնարավորն ու անհնարը անելու ենք, որ մեդալով վերադառնանք», - «Ազատություն» ռադիոկայանին մեկնելուց առաջ ասաց մեր մասնակիցներից միակ բռնցքամարտիկը` Անդրանիկ Հակոբյանը:
Իր սանին ուղեկցում է բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրա խոսքով, Հակոբյանը մեր ամենափորձառու բռնցքամարտիկներից է. - «Սպասում ենք լավ արդյունքի: Մեծ աշխատանք կատարեց»:
Նա հավելեց, որ միայն Անդրանիկ Հակոբյանն է հավաքել անհրաժեշտ վարկանիշային միավորները:
Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել նաեւ ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի խոսքով` մեր մարզիկները «գերազանց վիճակում են». - «Հույս ունենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում մենք կարող ենք ունենալ մեդալներ»:
Հայաստանից օլիմպիական խաղերին մասնակցելու են 25 մարզիկներ, որոնք կմրցեն ձյուդո, մարմնամարզություն, հրաձգություն, լող, ծանրամարտ, ըմբշամարտ, թեյքվանդո, թեթեւ ատլետիկա մարզաձեւերում:
Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն հոգացել են ազգային հավաքականների բոլոր այն մարզիկների պարգեւատրման հարցը, ովքեր հաղթանակներ կնվաճեն Լոնդոնում. ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճած մարզիկը կառավարության որոշմամբ կստանա համապատասխանաբար 20, 15 եւ 10 միլիոն դրամ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ հայտարարել էր, որ կառավարության նշածի 50 տոկոսի չափով կվարձատրվեն հավաքականի եւ անձնական մարզիչները:
Հայաստանի դրոշը օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կբարձրացնի օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:
Լոնդոնում օլիմպիական խաղերի բացմանը ներկա են գտնվելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: