Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին կիսամյակի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ հրապարակման, անցած 6 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.8 տոկոս է:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դա բավականին բարձր ցուցանիշ է համարում: Նախարարի կարծիքով, այս տարվա առաջին 6 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշների ընդհանուր գնահատականը դրական ու լավատեսական է:
«Մենք այսօր արդեն կարող ենք գրանցել, որ տնտեսությունը ցույց է տալիս բավականին դրական զարգացումներ, տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ տնտեսության մեջ: Ընդհանուր առմամբ նկատվում է տնտեսական աշխուժություն», - ասաց նախարարը երկուշաբթի օրը կայացած ասուլիսում:
Էկոնոմիկայի նախարարն առանձնացրեց մի շարք ոլորտներ, որոնցում, իր գնահատմամբ, էական առաջխաղացում է արձանագրվել. - «Արդյունաբերության 13 տոկոսանոց աճը, որ ունենք առաջին կիսամյակի արդյունքներով, նաեւ բավականին բարձր տեմպեր ունենք գյուղատնտեսության ոլորտում` շուրջ 8 տոկոս, եւ լավ աճի տեմպեր ունենք նաեւ արտահանման ուղղությամբ` շուրջ 13.5 տոկոս»:
Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ հունիս ամսին անցկացված բանակցությունների առաջին փուլին եւ հաջողված համարելով այն, նախարար Դավթյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է անցկացնել բանակցությունների եւս երկու փուլ` մեկը Երեւանում, մյուսը Բրյուսելում:
«Կարծում եմ, հնարավորինս կարճ ժամկետներում մեզ կհաջողվի իրականացնել այն բոլոր բարեփոխումները եւ նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ նախապայմաններ եւ կարողանանք հաջողությամբ օր առաջ ավարտել այդ բանակցությունները` հնարավորություն ընձեռելով մեր արտահանողների իրական հատվածի համար անարգել մուտք գործել եվրոպական շուկաներ եւ ընդհանուր առմամբ համապատասխանեցնել մեր տնտեսական համակարգը եվրոպական չափանիշներին»:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում տարեվերջին 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու մասին նոր ձեւավորված գործադիրի առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մասնավորապես այն բանից հետո, երբ լուրեր են շրջանառվում, թե գործարարները որոշել են տապալել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իշխանությունների ծրագիրը, նախարարը պատասխանեց. - «Տապալելու փորձերի պակաս չունենք, բայց կարծում եմ, որ լրիվ իրատեսական է այդ բավականին բարձր շեմը, որովհետեւ, իհարկե, համաշխարհային տնտեսության մեջ հիմա քիչ երկրներ կարելի է գտնել, որոնք ունեն այդ կարգի ծրագրեր այս տարվա համար, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այդ աճի տեմպերը: Վեց ամսվա արդյունքները այդ լավատեսությունը ներշնչում են»:
Ծրագրի հնարավոր տապալման միակ մտավախությունը, ըստ նախարարի, կապված է արտաքին եւ ոչ թե ներքին գործոնների հետ:
«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, հաշվի առնելով անցած 6 ամիսների տնտեսության ակտիվության ցուցանիշները, եւս կարծում է, որ իշխանություններին կհաջողվի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: «Սակայն դրանով շատ ոգեւորվել պետք չէ», - ասում է տնտեսական մեկնաբանը` մատնացույց անելով ոլորտները, որոնցում անկում է արձանագրվում, օրինակ շինարարությունը:
Թունյանը եւս կարծում է, որ հայտարարված տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշին կարող են խանգարել արտաքին գործոնները:
Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր տեղեկացրեց, որ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին առաջիկայում տրամադրել 15 միլիոն եվրոյի դրամաշնորհ` որպես բյուջետային աջակցություն: