Մատչելիության հղումներ

Միջնորդները հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարարին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Ժակ Ֆորին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Միջնորդների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է վերջին շրջանում լարվածության աճին եւ հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին` կարեւորելով վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG