Պաշտոնական Երեւանը ղարաբաղյան բանակցություններում «ճեղքում» ակնկալում է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ունենա ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների ընթացքին` նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հունիսի 18-ին Փարիզում մեկնարկեց ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլը` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Իսկ դրա հաջորդ օրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները` նշելով, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը եւ կոչ անելով հակամարտության կողմերին` այլեւս չհետաձգել խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարեւորագույն որոշումների կայացումը:
Փարիզում տեղի ունեցած հանդիպումը հաջորդել էր հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում հունիսի սկզբին տեղի ունեցած արյունալի միջադեպերին, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը տվեց 7 զոհ, իսկ հայկական կողմից զոհվեցին չորս զինծառայողներ:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ առաջիկայում հնարավո՞ր են նոր հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Հայաստանի արտգործնախարար նշեց․ - «Հնարավոր է այդպիսի հանդիպում Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում»։
Անդրադառնալով Ստեփանակերտում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ իր վերջին հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց․ - «Բավական հաճախ ենք հանդիպում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության հետ եւ փոխանակում կարծիքներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ։ Դա բնական երեւույթ է։ Գիտեք, որ եռանախագահներն էլ բավական հաճախ են լինում Ստեփանակերտում»։
Հարցին՝ առաջիկայում բանակցություններում ճեղքում ակնկալո՞ւմ եք, Հայաստանի արտգործնախարարը արձագանքեց․ - «Ճեղքում կլինի, եթե Ադրբեջանը ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ունենա»։
Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր մեզ հաջողվեց զրուցել Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի մեկնարկային կոֆերանսի» ժամանակ:
Գործողությունների այդ ծրագրով առաջիկա երկու տարիներին` 2012-2014 թթ., Եվրոպայի խորհուրդը մոտ 16 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին` տարբեր ոլորտներում` մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն, ժողովրդավարական կառավարում, բարեփոխումներ իրականացնելու համար: