Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք եւ պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում, - «Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»։