1in.am-ը տեղեկացնում է, որ «Եվրամիության իրականացրած հարցման համաձայն` Վրաստանի քաղաքացիների 77 տոկոսը բարձր է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանում: Հարցումը պարզել է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից Վրաստանն առաջատար է Եվրոպայում»: Կայքէջն այնուհետեւ շարունակում է. - «Եթե փորձենք այս մասով հարցում կամ ուսումնասիրություն կատարել Հայաստանում, ապա կարծում ենք` քչերն են կասկածում, որ կստացվի ուղղակի խայտառակ պատկեր: Կոռուպցիայի դեմ Հայաստանում իշխանությունը պայքարում է միայն խոսքով, այն դեպքում, երբ հենց անմիջական հարեւան Վրաստանում շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործ արվեց, որ այդ երկիրը որոշ ցուցանիշներով նույնիսկ եվրոպական երկրներն է շրջանցել: Ինչու ենք բերում Վրաստանի օրինակը: Որովհետեւ այն անմիջապես մեր հարեւանն է, որովհետեւ Վրաստանն էլ հետխորհրդային երկիր է, որովհետեւ Վրաստանի հասարակությունն առավել զարգացած, առավել իրավագիտակից, առավել առաջադեմ չէր, քան Հայաստանի հասարակությունը, որովհետեւ Վրաստանը պակաս թաղված չէր հնադարյա կոռուպցիայի մեջ, ինչքան Հայաստանը: Պարզապես առաջադեմ էր Վրաստանի ղեկավարությունը»:
Lragir.am-ն այսօր անդրադառանալով Հայաստանում առկա աղքատության խնդրին` մասնավորապես, նշում է. - «Հայաստանի կառավարությունը դեռեւս 2006 թվականից սկսեց վերանայել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն ու 2008 թվականին այն փոխարինեց Կայուն զարգացման ծրագրով: Սակայն անցած 4 տարիները ցույց տվեցին, որ միայն թղթի վրա Հայաստանը դադարեց աղքատության դեմ պայքարող երկիր կոչվել, իրականում սկսած 2008 թվականից աղքատությունը երկրում խորացավ: Կայուն զարգացման ծրագրով նախատեսված էր երկրի աղքատ բնակչության քանակը աստիճանաբար կրճատել` 2012 թվականին հասցնելով 14.0 տոկոսի, 2015 թվականին` 10.1 տոկոսի, իսկ 2021 թվականին` 6.8 տոկոսի: Սակայն կառավարության վերջին 4 տարիների գործունեությունը հակառակ արդյունքը տվեց` Հայաստանում աղքատների թիվը ներկայում հասնում է մոտ 36 տոկոսի` ծրագրով նախատեսված 14.0-ի փոխարեն: Դա այն դեպքում, երբ 2006 թվականին, երբ դեռեւս գործում էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, աղքատության ցուցանիշը կազմում էր 26.0 տոկոս»:
Էլեկտրոնային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Հայ ազգային կոնգրեսից Դավիթ Շահնազարյանի դուրս գալուն: Tert.am-ը, մասնավորապես, զրուցել է Կոնգրեսի անդամ հանդիսացող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: - «Եթե «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքն արագ կողմնորոշվի եւ իրավիճակը ճիշտ գնահատի, ապա կկարողանա կանգնեցնել ՀԱԿ-ից քաղաքական ուժերի ու անհատների անջատման այս գործընթացը»,- կայքէջին փոխանցել է Մակեյանը` հավելելով. - «Շահնազարյան Դավիթի դուրս գալը լուրջ հարված էր, քանի որ նա իր փորձով, հնարավորություններով լուրջ, կարող ուժ էր, բայց չի կարելի ասել, որ դա վերջին հարվածն է ՀԱԿ-ին»:
Նույն թեմայի շուրջ Aravot.am-ը խոսել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: - «Ես այդ մասին շատ վաղուց եմ ասել, որ ՀԱԿ-ից գնալով մարդիկ կհիասթափվեն եւ կհեռանան: Դրանցից մեկն էլ Դավիթ Շահնազարյանն է եւ կապ չունի, որ նա ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից է: Երբ քաղաքական թիմը անընդհատ պարտություններ է գրանցում, գնալով մարդիկ պիտի լքեն այդ թիմը, քիչ-քիչ պետք է լուծարվի այդ թիմը: Դա բնական ճանապարհ է եւ քաղաքագիտական պեղումներ կատարելու անհրաժեշտություն չկա»:
Միանգամից մի քանի կայքէջեր փոխանցում են, որ «Արմավիա» ավիաընկերությունը կտրուկ` գրեթե երկու անգամ թանկացրել է Հալեպ-Երեւան չվերթի տոմսերի գինը:
Civilnet.am-ը տեղեկացնում է, որ նախկինում Հալեպ-Երեւան չվերթի տոմսերը վաճառվում էին 119 հազար դրամով, իսկ այժմ դրանց գինը «Արմավիան» հասցրել է 237 հազարի: «Պարզվում է՝ Սփյուռքը ընդամենը կթու կով է» վերնագրված հոդվածում նաեւ կարդում ենք. - «Սիրիայում պատերազմ է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է այդ երկրի առաջնորդ Բաշար ալ-Ասադը: Իսկ դա նշանակում է, որ ծայրահեղ վտանգված է մեր ամենահին եւ ամենաազդեցիկ գաղութներից մեկի ապագան: Ընկերս, որ օրեր առաջ է վերադարձել Հալեպից, պատմում էր, թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր հայրենակիցները եւ ինչպես են հայացքները ուղղած Մայր հայրենիքին՝ սպասում աջակցության: Մերոնք այնտեղ նեղության մեջ են, եւ Հայրենիքի գոնե բարոյական աջակցության կարիքը երբեք այդքան անհրաժեշտ չի եղել, որքան հիմա: Մեզ համար, պարզվում է, Սփյուռքը ընդամենը կթու կով է, որին կարելի է անդադար կթել, իսկ հետո` որպես գայլերին կեր, թողնել ամայի դաշտում եւ հեռվից դիտել, թե ինչպես են հոշոտվում: Իրոք, անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում: Դեռ չես հասցրել մարսել ամենաթողության հերթական պտուղները, երբ բախվում ես հաջորդ խայտառակությանը: Այն, որ սփյուռքի նախարարությունը զբաղված է կուլտուր-լուսավորչական միջոցառումների կազմակերպմամբ եւ բնավ առնչություն չունի Սփյուռքի հետ, անցած տարիներին բազմիցս ապացուցվել է: Բայց գոնե այս դեպքում արժեր մտածել եւ, ձեռնպահ մնալով հերթական տաշի-տուշիներից, զբաղվել աղետի մեջ հայտնված գաղթօջախի խնդիրներով: Իսկ ամենալուրջ խնդիրն այսօր համայնքի անվտանգությունն ապահովելու հարցն է, որին Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում իր մասնակցությունը բերել: Ռուսաստանը շատ արագ որոշեց եւ սկսեց տարհանել իր քաղաքացիներին պատերազմի գոտուց: Նրանք իրենց քաղաքացիների արժեքը լավ գիտեն եւ գնահատում են: Մենք անհուսալի վիճակում ենք»: