«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսին հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների իրենց թեկնածուն անվերապահորեն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա հավելեց նաեւ, որ կուսակցությունն այդ մասին դեռ որոշում չունի:
«Անվերապահորեն դա մեր կուսակցության առաջնորդն է: Ես չեմ կարծում, որ մենք նախագահական ընտրություններին մեր թեկնածուով հանդես չենք գալու, բայց նաեւ կարծում ենք, որ այդ թեկնածուն պետք է լինի միասնական թեկնածու ոչ միայն, այսպես ասած, ընդդիմություն ձեւաչափի, այլ համաժողովրդական շարժման ներքո մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, որը պետք է լինի ամենամրցունակը», - ասաց Փոստանջյանը:
Նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի կարգավիճակում, սակայն, «Ժառանգությունը» չի տեսնում Հայաստանի երեք նախագահներին` Լեւոն Տեր պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին:
«Կարծում եմ, այդ երեք նախագահները ունեցել են եւ իրենց ներդրումը, բայց ավելի շատ ուղղակի խանգարել են մեր պետության կայացմանը», - կարծիք հայտնեց Փոստանջյանը:
Փոստանջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ «Հարսնաքար»-ի դեպքին: Նա նշեց, որ Վահե Ավետյանի մահվան գործով Ռուբեն Հայրապետյանը պետք է ներգրավվի առնվազն որպես վկա ու հարցաքննվի:
Նա նշում է, որ քրեական գործը քննող մարմինը պետք է նախաձեռնի նման հարցաքննություն, արդար դատաքննություն անցկացնի, պատժի բոլոր մեղավորներին: Այդ կերպ, հնարավոր է կանխել օլիգարխների շրջապատի մարդկանց ներգրավվածությամբ նմանատիպ հանցագործությունները:
Հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել զինվորական երեք բժիշկ: Նրանցից մեկը` 33-ամյա Վահե Ավետյանը, ով ամենածանր վնասվածքներ էր ստացել, 12 օր անց մահացավ: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել են «Հարսնաքար»-ի
6 աշխատակիցներ: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե նախաքննությունը շարունակվում է ու այլ նորություններ այս գործով առայժմ չունեն:
Վահե Ավետյանի մահից հետո հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Փոստանջյանը նրա այս քայլը համարում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար:
Լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ երբ նման արարքներին իրավականից զատ տրվեն նաեւ քաղաքական գնահատականներ, երբ հասարակությունը պահանջատեր լինելով շարունակի պատասխանատվության կանչել յուրաքանչյուր դեպքի մասնակցի, Հայաստանում օլիգարխների ու նրանց
շրջապատի մասնակցությամբ հանցագործությունները կնվազեն: Նա հավելում է, որ Հայրապետյանի նման մարդիկ խորհրդարանում շատ են եւ նրա օրինակով պետք է հրաժարվեն պատգամավորի մանդատից:
«Այո, հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ անձինք իրապես հրաժարվեն մանդատից եւ չներկայացնեն մեր հասարակությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մեկը չէ, բազմաթիվ են, տասնյակից ավելի են, ավելի «պայծառ» դեմքեր կան, հետեւաբար բոլորին մենք պետք է անդրադարձ կատարենք, եթե ուզում ենք իրապես մեր երկիրը մաքրենք աղբից եւ արատավոր երեւույթներից», - ասաց նա:
Փոստանջյանն ասում է, որ տարիներ առաջ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից մեկի կողմից կատարված սպանությունն անպատիժ մնաց: Դա, իր հերթին, հնարավորություն տվեց այլ թիկնապահների հանցագործություն գործել ու մնալ անպատիժ:
Նշենք, որ երկու օր առաջ էլ ոստիկանությունը ձերբակալել է Հայրապետյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդուն: Նա կասկածվում է խուլիգանության ու ապօրինի զենք կրելու մեջ: