Փառատոնը կազմակերպել էր «Հայֆեստ» թատերական փառատոնի կազմակերպչական խումբը Արթուր Ղուկասյանի ղեկավարությամբ:
Փառատոնին մասնակցեցին 7 թատերախմբեր 5 երկրներից՝ Ղազախստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հայաստանից եւ Պորտուգալիայից:
Հայաստանից ելույթ ունեցավ «Միհր» պարային պլաստիկ թատրոնը՝ «Մտքերի երկխոսություն» ներկայացման առաջնախաղով:
«Ֆրանսիական ներկայացումը, որով բացեցինք փառատոնը, մոտ 100.000 եվրո արժեր, բայց ֆանտաստիկ ներկայացում էր», - ասաց Արթուր Ղուկասյանը:
Օրական խաղում էին 10 ներկայացում: Արթուր Ղուկասյանի խոսքով, ստեղծվել էր փառատոնային քաղաք, որտեղ շուրջօրյա ինչ-որ բան կատարվում էր. - «Մի տեղ ինչ-որ բան են թխում, մի տեղ ինչ-որ բան են վաճառում, այստեղ ինչ-որ բան են խաղում, այնտեղ ինչ-որ լարախաղացներ են: Ավելի քան մեկ միլիոն մարդ այդ ամսվա ընթացքում մտավ քաղաք»:
Պերմում կարողացել են ձեւավորել մշակութային քաղաքականություն, եւ մեծ գումարներ են ծախսվում մշակույթի ոլորտը զարգացնելու համար, ինչը, Ղուկասյանի խոսքով, չի արվում Հայաստանում` չնայած ավելի մեծ ռեսուրսներ ունենք: