Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան կարող է ներկա գտնվել Կիեւում այսօր երեկոյան կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Նախագահի խոսնակը հրաժարվել է հերքել կամ հաստատել այդ հաղորդագրությունը։
Լրատվական գործակալությունները նշում են, որ Լուկաշենկոյի ներկայությունը բարձրաստիճան հյուրերի օթյակում տհաճ անակնկալ կլինի Իսպանիայի, Իտալիայի եւ Լեհաստանի վարչապետերի համար։
Եվրամիության մեծ թվով երկրների ղեկավարներ բոյկոտտել են Ուկրաինայի մարզադաշտերում անցկացված հանդիպումները, այդպես բողոք հայտնելով նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկության դեմ։
Ուղիղ հեռարձակում