Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ


Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցել է Վահե Ավետյանի ընտանիքին եւ հարազատներին:

«Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր եւ ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռեւս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առեւանգվեց եւ նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին», - ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

«Վահե Ավետյանի եւ երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը», - պնդում է ՀԱԿ-ը:

«Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության եւ պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը եւ լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման եւ ընտրողներին ահաբեկելու եւ սեփական իշխանությունը պահելու նպատակով., - պնդում է Կոնգրեսը` եզրափակելով. - «Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների եւ օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր եւ իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG