Մատչելիության հղումներ

Սիրիայում կառավարամետ հեռուստատեսության 7 աշխատակից է սպանվել


Սիրիայում` մայրաքաղաք Դամասկոսից մոտ 20 կիլոմետր հարավ գտնվող Դրուշա բնակավայրում, այսօր առավոտյան զինյալները հարձակվել են կառավարամետ «Ալ-Իխբարիյա» հեռուստակայանի վրա` սպանելով հեռուստատեսության 7 աշխատակիցների, առեւանգելով այլոց եւ ավերելով շենքերը։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են սիրիացի պաշտոնյաները` որակելով տեղի ունեցածը որպես «կոտորած ընդդեմ մամուլի ազատության» եւ այն ներկայացնելով որպես ապստամբների վայրագությունների օրինակ։

«Ալ-Իխբարիյա»-ն մասնավոր հեռուստաընկերություն է, որը սատարում է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախմբին։

Սիրիացի ընդդիմադիրները հերքում են, թե իրենց թիրախը լրատվամիջոցներն են։

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը հաստատել է հեռուստակայանի գրոհի եւ մի քանի աշխատակիցների զոհվելու փաստը` այլ տեղեկատվություն չտրամադրելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG