Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով նաեւ թեկնածու է գալիք ամիս կայանալիք նախահական ընտրություններում, այսօր այցելեց Հադրութի շրջանի մի շարք գյուղեր:
Գյուղերից մեկում ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, որը կոչվում է «Շարունակենք սկսածը` հանուն Արցախի»` Սահակյանը ասաց. - «Ես իմ գործընկերների հետ մեկ անգամ եւս այս հինգ տարիների ընթացքում համոզվել եմ, որ գյուղը եղել եւ շարունակում է մնալ մեր երկիրը սնող հիմնական աղբյուրը: Եվ այս տարիների ընթացքում մեր հնարավորությունների շրջանակներում փորձել ենք այդ ճշմարտությունը դարձնել պետական քաղաքականություն: Ինչ-որ տեղ մեզ հաջողվել է կատարել արդյունավետ աշխատանք, մենք ունեցել ենք նաեւ այս հինգ տարիների ընթացում թերացումներ: Բայց սկզբունքային առումով մենք հավատարիմ ենք եղել ե'ւ այդ գաղափարին, ե'ւ գյուղի նկատմամբ նման վերաբերմունք ունենալուն»:
Նա ասաց, որ նկատի ունի ոչ միայն գյուղատնտեսական ուղղությունը, այլեւ գյուղի համաչափ զարգացման հարցը, գյուղի բնականոն կյանքն ապահովելու համար անհրաժեշտ կառույցների առկայությունը:
Հանդիպմանը եկած մարդիկ հիմնականում բողոքներ էին հնչեցնում` գյուղատնտեսական վարկերի անհասանելության, գյուղտեխնիկայի բացակայության, գյուղում ակումբ, մանկապարտեզ չունենալու մասին:
Եթե հինգ տարի առաջ նախագահական քարոզարշավի ժամանակ գյուղաբնակները թեկնածու Սահակյանից տանիքի համար շինանյութ էին պահանջում, սոցիալական վիճակի բարելավում, ապա այսօր գրեթե բոլոր գյուղերում ինտերնետ են պահանջում:
«Կլինի», - խոստացավ Բակո Սահակյանը:
Նշենք, որ որոշ գյուղերում մարդիկ միայն Բակո Սահակյանին գիտեն որպես նախագահի թեկնածու: