Մայրաքաղաքի «Բյուրոկրատ» գրախանութում այսօր բացվել է հայ ականավոր գեղանկարիչ Վահրամ Գայֆեջյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպել է գեղանկարչի դուրստը` արվեստաբան Էլեն Գայֆեջյանը:
«Գայֆեջյանին գիտեն իբրեւ գեղանկարիչ: Նրա գրաֆիկան այդքան էլ ծանոթ չէ: Դրա համար ես որոշեցի գրաֆիկայի գիրք հրատարակել, գիտական մեծ կատալոգ: Ու մեծ ցուցահանդես պիտի լիներ` միայն գրաֆիկայի: Բայց ֆինանսական պատճառներով չկայացավ այդ ցուցահանդեսը: Պիտի լիներ [Ազգային] պատկերասրահում` մեծ ցուցահանդես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էլեն Գայֆեջյանը:
Հաջորդ ամսվանից գեղանկարչի ծննդավայրում` Ախլցխայում կգործի նաեւ «Վահրամ Գայֆեջյան» մշակութային կենտրոնը. - «Մեր Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը եւ վրացական կողմի ներկայացուցիչները մեծ տոնական հանդիսություն են կազմակերպում»:
1879 թվականին Ջավախքում ծնված գեղանկարիչը իր ժամանակակիցներ Վարդգես Սուրենյանցի եւ Հակոբ Կոջոյանի հետ միասին, 20-րդ դարի հայ գեղանկարչության հենասյուներից է: