Մատչելիության հղումներ

Գյումրիում բողոքում են տաքսու վարորդները


Տաքսիստները բողոքում են, 22 հունիսի, 2012
Տաքսիստները բողոքում են, 22 հունիսի, 2012
Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել ընթացիկ ամսվանից:

Խնդիրն այն է, որ տաքսի ծառայություն իրականացնելու համար վարորդը պիտի լիցենզիա ունենա` դրա համար վճարելով սահմանված գումարը, դեղին պետհամարանիշ եւ սակաչափ: Դրանց բացակայությունը, ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի, պատժվում է տուգանքով մինչեւ 50 հազար դրամ:

Ըմբոստության համար առիթ է ծառայել այն, որ երեկ մի քանի անհատ տաքսու վարորդների տուգանվել են 50 հազարական դրամով այդ օրենքը խախտելու, մասնավորապես` առանց լիցենզիայի աշխատելու համար:

«Մեր պահանջը էն է, որ թողնին մեքենաներն աշխատին, տուն պահեն: Իրանք մեկ է ժողովուրդ պահող չեն, գոնե թող ամեն մարդ ինքը իրա տունը պահի: Ոչ մի կոպեկ էլ չենք կրնա տա: Հերի’ք է, կերան ժողովրդի կաշին: Ժողովրդի կաշին բարակացրել են, դարձնել են սետկա` պատին մխեն, գաջով սվաղեն ու էրթան», - ասաց բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ բողոքավոր հավելեց. - «Մի մարդու պես ոտի կելնինք մենք, հեղափոխությունը մեզնից կսկսվի: Թող հեռու մնան մեզնից… Իշխանավորների անօրինական օրենքին մենք չենք ենթարկվի: Իմ էրեխուս հմար հացի փող կաշխատիմ, բռնեն-տուգանե՞ն»:

«Մենք իրանց փող չունինք տալու: Մինչեւ կայնիք գը: Ընտանիքներիս լցենք գը… Չորս-հինգ հազար ընտանիք է, որ էրթան թուրքի գրանիցը կանգնին, նոր իրանք կզգան` ինչ ապուշություն են ըրե»:

«Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ վարորդների թիվն անընդհատ ավելանում էր: Որոշ ժամանակ անց եկան ոստիկաններ եւ կարմիրբերետավորներ:

Վարորդներից ոմանց հետ զրուցեց Գյումրիի Ճանապարհային ոստիկանության պետ Սուքիաս Գրիգորյանը:

Այնուհետեւ վարորդները հստակ ձեւակերպեցին իրենց պահանջներն ու ներկայացրեցին իրենց հետ հանդիպման եկած մարզային իշխանությունների ներկայացուցիչներին:

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը խոստացավ նրանց պահանջները փոխանցել իրավասու մարմիններին:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG