Ցանկություններից են, որ «Երեւանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղեւորների համար», «փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն», «գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան»:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիա Սայադյանը նշեց, որ ո'չ տրանսպորտի, ո'չ ժամանցի վայրերի՝ կինոթատրոնների, թատրոնների, այգիների, սրճարանների գերակշռող մասը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
«Այսօր կգրենք մեր ցանկությունները, կամրացնենք այդ պատին եւ հույս ունենք, որ քաղաքապետարանը կարձագանքի, եւ մեր ցանկություններից գոնե մի քանիսը կիրականանան», - ասաց նա:
Տասնիննամյա Արմանը ստեղծագործում է 9 տարեկանից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ սկզբում բանաստեղծություններ էր գրում, հիմա ավելի շատ հետաքրքրվում է դետեկտիվ եւ միստիկ ժանրերով:
«Սկզբում բոլոր երեխաների նման ցանկանում էի դառնալ նախագահ, բայց այժմ ձգտում եմ մասնագիտություն գտնել մեդիա ոլորտում՝ լրագրող, պրոդյուսեր, ռեժիսոր», - ասաց Արմանը:
Իր ձեռքբերումների շարքում նշում է ռուսական հեռուստաընկերություններից մեկի վարպետության դասերից հետո ստացած՝ 10 լավագույն լրագրողների շարքում դասվելու հավաստագիրը: Իսկ այսօր «Երազանքների պատին» գրելու է. - «Գրելու եմ, որ ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաներ չլինեն, իսկ եթե, Աստված ոչ անի, լինեն, ապա կցանկանայի, որ պետությունները նրանց համար հարմար պայմաններ ստեղծեին: Ինչ վերաբերում է մեր հանրապետությանը, ապա կուզեի նաեւ, որ բարեկարգվեն ոչ միայն կենտրոնի խաղահրապարակները, այլեւ մյուս համայնքներինը»: