«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի փաստաբանը «անհեթեթ» է համարում իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը:
Այս գործում հետաքրքրիր շրջադարձ տեղի ունեցավ դատական նախորդ նիստերից մեկում, երբ գործով վկա, GH Storage Enterprises ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արսեն Արտաշեսյանը հայտարարեց, որ Հարթունյանը չի խուսափել հարկեր վճարելուց, ավելին` պատրաստակամություն է հայտնել վերացնել նախկին եղած չարաշահումները եւ լիարժեքորեն գործել հարկային դաշտում:
Արտաշեսյանը նաեւ հայտարարել էր, որ մինչեւ Հարթունյանի տնօրեն լինելը, Սեւակ Արծնունու եւ Արտյոմ Մարտիրոսյանի տնօրինության ժամանակ վաճառվել է շուրջ 60 միլիոն դրամի ապրանք, եւ դրա վերաբերյալ ո’չ հարկային փաստաթղթերն են կազմված, ո’չ էլ գումարն է առկա:
Հարթունյանի փաստաբանը` Հայկ Ալումյանը պնդում է, որ այն մեղադրանքը, որ այսօր ներկայացված է իր պաշտպանյալին` փողերի լվացումը եւ հարկերից, տուրքերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելը, անհեթեթ է:
«Գումարի գերակշռող մեծամասնությունը, որ այսօր իրեն մեղսագրվում է, վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Նարեկ Հարթունյանը ոչ մի իրավաբանական կապ այդ ընկերության հետ չի ունեցել: Տնօրեն է հանդիսացել մի անձ, որը այսօր իրեն փրկելու համար ակտիվ ցուցմունքներ է տալիս Նարեկի դեմ… Քրեական պատասխանատվությունից է ազատվել հաշվապահը, մինչդեռ այս մեղսագրվող գումարի մի զգալի մասը վերաբերում է նրա ժամանակահատվածին», - հավելեց փաստաբանը:
Դատախազ Բագրատ Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվում այդ անձինք, ովքեր ղեկավարել են ընկերությունը մինչեւ Հարթունյանի տնօրեն դառնալը:
Այս առնչությամբ Ալումյանը ասաց. - «Չեն ենթարկվում քրեական պատասխանատվության` այն պայմանով, որ պիտի ակտիվ ցուցմունքներ տան Նարեկ Հարթունյանի եւ մյուս երկուսի դեմ: Իրավաբանական տեսանկյունից սա արտառոց երեւույթ է… նոնսենս է: Չի կարող բուն կատարողը դուրս մնալ քրեական պատասխանատվութունից»:
Այսօր նիստը նախագահող դատավորը ընթերցեց Արսեն Արտաշեսյանի գրությունը, որով վկան կրկնակի հարցաքննություն էր խնդրում` ասելով վերոնշյալ հայտարարություններն անելիս «լարված ու շփոթված է» եղել: Դատարանը, չնայած դատախազի միջնորդությանը, մերժեց վկայի խնդրանքը:
Նարեկ Հարթունյանը այս ամենի մեջ միտում է տեսնում, քանի որ, նրա խոսքով, կան բոլոր հիմքերը (փաստաթղթերը, ստացականները, ստորագրությունները) նախորդ տնօրինությանը պատասխանատվության ենթարկելու համար:
«Ուրեմն հարց է առաջանում. ովքե՞ր են պատվիրատուները, ո՞վ է պահում իրենց», - հավելեց նա: - «Այս աստիճան մեր ընտանիքի արժանապատվությունը ոնտակոխեն մարդիկ, որոնք դիրքերում նստած չարաշահում են իրենց դիրքերը: Ի՞նչ է իրենց նպատակը` փո՞ղ, անշարժ գույք խլե՞լ»:
Հարությանը ասաց, որ դիմել է Հայաստանի օմբունդմենին, սակայն հասկացել է, որ «այս գործը նրան չի հուզում»:
Նարեկ Հարթունյանը, հիշեցնենք, իր տնօրինած GH Storage Enterprises ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանը եւ ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով` հարկերից, տուրքերից եւ պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու մեջ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին: